«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Արթուր Վանեցյան. Հավաստիացնում եմ՝ այլևս ՀՀ գաղտնալսման սարքեր չեն կարող ներկրվել

Արթուր Վանեցյան. Հավաստիացնում եմ՝ այլևս ՀՀ գաղտնալսման սարքեր չեն կարող ներկրվել
23.03.2019 | 00:59

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում Կառավարության 2018 թ. ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը հանձնաժողովի նախագահ Հովհաննես Քոչարյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից հետաքրքրվեց, թե հայտնի գաղտնալսման բացահայտումն ի՞նչ փուլում է: Նա նշեց, որ շատ են շահարկումները, և օր առաջ պետք է բացահայտվի: Քոչարյանը նշեց, թե կան տեղեկություններ, որ ժամանակին գաղտնալսման սարքավորումներ ունեցել է ոչ միայն ԱԱԾ-ն, այլ նաև որոշ օլիգարխների անուններ են հնչել, նաև այլ պետական կառույցներ, որ օրենքով այդ իրավունքը չեն ունեցել, ինչպես, օրինակ՝ մաքսային ծառայությունները: «Հիմա կա՞ն կառույցներ ու օլիգարխներ, որ ձեռք են բերում նման սարքեր, դա արդեն փակվա՞ծ է, թե փակված չէ»,-հարցրեց նա: ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նշեց, որ հայտնի գաղտնալսման հարցով հարուցված է քրեական գործ: «Ես այդ գործով անցնող անձ եմ և փաստաթուղթ եմ ստորագրել նախաքննության գաղտնիքը չհրապարակելու մասով»,-ասաց նա: Սարքերի ներկրման մասին նա ասաց, որ հարցը գտնվում է ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում. «Հավաստիացնում եմ՝ այլևս ՀՀ նման սարքեր չեն կարող ներկրվել, որովհետև նախ օրենքով է արգելված, և նման սարքեր ներկրելու լիազորություններ ունեն միայն այն մարմիները, որոնք իրականացնում են օպերատիվ հետախուզական գործունեություն, անհատները չպետք է ներկրեն»:


Նախկինում ներկրել են, թե ոչ հարցին ԱԱԾ տնօրենը ստույգ պատասխանել չի կարող. «Հավաստիացում եմ՝ իրականացվում են բոլոր միջոցառումները, ունենք որոշակի տեղեկություն, որը ստուգման փուլում է, եթե կլինեն կոնկրետ արդյունքներ այդ կառավարող աշխատանքներով, անմիջապես կհրապարակենք»:

Դիտվել է՝ 831

Մեկնաբանություններ