Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ավետ Ադոնց. Ուզում եմ հավատալ, որ մինչև տարվա վերջ ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը կավարտվի

Ավետ Ադոնց. Ուզում եմ հավատալ, որ մինչև տարվա վերջ ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը կավարտվի
23.03.2019 | 01:00

Ստորագրելով և վավերացնելով ԵՄ համապարփակ և ընդլայնված համագործակցության մասին համաձայնագիրը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունները ստանում են նոր որակ, զարգանում են դինամիկ` լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը:

«Համաձայնագիրը գործիք է, որ մեր բարեփոխումներն ընթանան նպատակաուղղված»,- ասաց նա: Խոսելով վիզաների ազատականացման մասին՝ Ավետ Ադոնցը նշեց, որ հարցը օրակարգային է ոչ միայն Բրյուսելի համար, այլև ԵՄ անդամ բոլոր պետությունների: «Բոլորի հետ կոնսուլտացիաների փուլում ենք: Շատերի հետ համաձայն ենք, շատերի հետ՝ ոչ: ԵՄ երկրներն այդքան էլ գոհ չեն Ուկրաինայի ու Վրաստանի համար վիզաների ազատականացման արդյունքից: Մենք դրա հետ իսկապես համաձայն չենք»,- նշեց ԱԳ փոխնախարարը: Ըստ Ադոնցի՝ ցանկացած վիզային կամ մուտքային ազատականացման հետ զուգահեռաբար ստորագրվում են հետկանչման համաձայնագրերը:

«Եթե մարդն առանց վիզայի մեկնում է այլ երկիր կամ այնտեղ մնում է ավելի երկար, քան սահմանված է, մնում է անօրինական ճանապարհով, սկսում է աշխատել երկրորդ՝ հետկանչման համաձայնագիրը, որ ենթադրում է մարդու վերադարձի գործողությունները, երկրի պարտականությունը՝ ընդունել այդ մարդուն: Ազատ մուտք ունեցող նոր երկրներից, ինչպիսին են Վրաստանը, Ուկրաինան, տասնյակ անգամ մեր խնդիրներն ու պրոբլեմները ավելի քիչ են, մենք եվրոպական երկրների համար այս առումով խնդիրներ չունենք»,- ասաց փոխնախարարը: Նա հավաստիացրեց, որ ԵՄ հետ ստորագրված համաձայնագիրը վավերացնելու հարցում խոչընդոտներ չկան, համաձայնագիրը շատ երկրների ազգային խորհրդարանների օրակարգում է, շատ երկրների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների օրակարգում է: «Ուզում եմ հավատալ, որ մինչև տարվա վերջ գործընթացը կավարտվի»,- հավելեց նա՝ նշելով, որ ճանապարհային քարտեզը լրամշակվում է, պետք է հաստատվի հունիսին ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի ժամանակ:

Դիտվել է՝ 804

Մեկնաբանություններ