Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Վերանորոգվող և վերազինվող թատրոններ

Վերանորոգվող և վերազինվող թատրոններ
23.03.2019 | 15:28


Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի վերանորոգմանը հատկացվել է 157 մլն դրամ. «Ավագանին հաստատեց Երևանի բյուջեի լրամշակված տարբերակը: Հատկացված բյուջեն կուղղվի Երևանի «Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական» թատրոնի վերազինման և վերանորոգման աշխատանքներին: Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դահլիճի, հարդարման սենյակների սրահի օդափոխության, բեմական լուսային և ձայնային համակարգերի վերազինման, անվտանգության և տեսանկարահանման ու ցուցադրման համակարգերի տեղադրման, ինչպես նաև դահլիճի և ամֆիթատրոնի բազկաթոռների նորացման իրականացման նախագծա-նախահաշվային փաստաթղթերը կազմվել և հանձնվել են 2018 թվականին»:
Աշխատանքներն ավարտվելուց հետո «Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական» թատրոնի նախկինում շահագործված և նորով փոխարինված սարքավորումները և գույքը կհանձնվեն քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Մ. Մկրտչյանի անվան արտիստական և Պատանի հանդիսատեսի թատրոններին:


«Մեկ թատրոնին տրամադրելով վերազինման բյուջե՝ մենք լուծում ենք միագամից երեք թատրոնի վերազինման խնդիր»,- ընդգծել է Տիգրան Վիրաբյանը:

Դիտվել է՝ 668

Մեկնաբանություններ