Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՀՀ վարչապետը մասնակցում է շաբաթօրյակին

ՀՀ վարչապետը մասնակցում է շաբաթօրյակին
23.03.2019 | 15:34

Այսօր առավոտյան նախատեսված էր, որ պետք է մասնակցենք Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի շենքի հիմնարկեքին, որից հետո պլանավորել էի գնալ Կոտայքի մարզի գյուղերից մեկը՝ շաբաթօրյակին մասնակցելու, բայց ինձ շատ զարմացրեց, որ ճանապարհի երկու կողմում լիքը աղբ է, այսօր իրականացվող համապետական շաբաթօրյակի ժամանակ լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այսինքն՝ այստեղ տեղի է ունենալու Սոս Սարգսյանի թատրոնի հիմնարկեքի արարողությունը։ Ինչքան բուն միջոցառման հատվածին մոտեցա, այնքան տեսա, որ շրջապատում, դիմացը, կողքերը՝ ամենուրեք աղբ է։ Ճիշտն ասած մտածեցի, որ այդ պայմաններում չի կարելի հանդիսավոր միջոցառում անել, և դա կլինի անհարգալից վերաբերմունք առաջին հերթին Սոս Սարգսյանի հանդեպ։
Հեռանում էի, որ գնայի Կոտայքի մարզ, հետո մտածեցի՝ ես ինքս կարող եմ մաքրել տարածքը և հիմա զբաղված եմ այդ գործով։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում օգնում են կամ կորոշեն մեզ օգնել», - ասաց ՀՀ վարաչպետը։


Ըստ նրա՝ նախկին իշխանությունների օրոք աղբը մի տեղից հավաքում, մյուս տեղն էին լցնում։ «Այդ ամեն ինչը ոչ թե իշխանության նկատմամբ վերաբերմունք է, այլ ամեն մարդ՝ իր նկատմամբ, որովհետև իշխանությունն այսօր կա, վաղը չկա, բայց այս միջավայրը շարունակելու է գոյություն ունենալ։ Համազգային թատրոնի հիմնարկեքի արարողությունը պետք է աղբի մե՞ջ տեղի ունենար։ Սա ոչ թե ինձ համար է վիրավորական, այլ ես ինձ վիրավորված եմ զգում առաջին հերթին Սոս Սարգսյանի համար», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 466

Մեկնաբանություններ