Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Հակոբ Արշակյանը վետո է դրել 200 մլն դոլարի ներդրում անելու ծրագրի վրա

Հակոբ Արշակյանը վետո է դրել 200 մլն դոլարի ներդրում անելու ծրագրի վրա
23.03.2019 | 15:36

«Ժամանակը» գրում է. «Ռուսաստանաբնակ հայ գործարար Արթուր Երզնկյանը մտադրություն է ունեցել հեռահաղորդակցության և կապի ոլորտում 200 մլն դոլարի ներդրում անել և դառնալ չորրորդ օպերատորը, ընդ որում՝ պարտավորություն ստանձնելով, որ այդ կապը չափազանց մատչելի կլինի սպառողների համար, իսկ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար՝ գրեթե անվճար: Նախարար Հակոբ Արշակյանը վետո է դրել գործարարի ներդրումային ծրագրի վրա՝ հայտարարելով, որ այն ոչ միայն կվնասի մյուս երեք օպերատորներին, այլ նաև շահավետ չի լինի ներդրողի համար»:

Դիտվել է՝ 467

Մեկնաբանություններ