Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նավթի համաշխարհային գները նվազել են

Նավթի համաշխարհային գները նվազել են
23.03.2019 | 15:37

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում ուրբաթ նավթի համաշխարհային գները նվազել են: Brent ապրանքանիշի մայիսի մատակարարումների ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել է 0,6 դոլարով՝ մինչև 67.08 դոլար՝ մեկ բարելի դիմաց: WTI տեսակի նավթի ապրիլի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 0.94 դոլարով՝ մինչև 59.04 դոլար մեկ բարելի դիմաց:

Դիտվել է՝ 458

Մեկնաբանություններ