Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Մակրոնը վստահեցրել է, որ բանակայիններին չի հանի «դեղին բաճկոնների» դեմ

Մակրոնը վստահեցրել է, որ բանակայիններին չի հանի «դեղին բաճկոնների» դեմ
23.03.2019 | 15:39

Ֆրանսիական բանակի ստորաբաժանումները չեն օգտագործվի «դեղին բաճկոններ» շարժման ցույցերի ժամանակ կարգուկանոն հաստատելու համար` հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Բրյուսելում մամլո ասուլիսի ժամանակ: «Կիրառվելու են նույն կանոնները, որոնք սահմանվել են անցյալ տարվա դեկտեմբերին և նույնիսկ ավելի վաղ: Այսինքն՝ զինվորականները, որոնք ներգրավված են հակաահաբեկչական պարեկության գործում, զբաղվելու են իրենց հանձնարարված առաջադրանքների կատարամամբ, ինչը ներառում է ահաբեկչության դեմ պայքարն ու կարևոր օբյեկտների պաշտպանությունը»,- ասել է նախագահը: Նա հավելել է, որ ոստիկաններն ու ժանդարմները պահպանելու են հասարակական կարգուկանոնը՝ ուղեկցելով նախապես հայտարարված ցույցերը:
Զորքերւ ցույցերի ժամանակ անվտանգության ապահովման գործում ներգրավելու մասին հաղորդումը չորեքշաբթի տարածել էր Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը:

Դիտվել է՝ 441

Մեկնաբանություններ