Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Նոր Հայաստանում» շինարարները գլխառադ արել ճանապարհի կառուցումը

«Նոր Հայաստանում» շինարարները գլխառադ արել ճանապարհի կառուցումը
23.03.2019 | 15:43

«Փաստը» գրում է. «Անցած տարի անմխիթար և բառացիորեն քանդված վիճակում էր գտնվում Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհը և բնակչության համար դարձել էր ուղղակի պատուհաս: Հայտնի փաստ է, որ ճանապարհներ հիմնանորոգելը բավական ծախսատար և մեծ գումարներ պահանջող գործընթաց է: Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո ճանապարհը կառուցվեց, չնայած ֆինանսավորումը կար ՀՀԿ-ի իշխանության ժամանակներից: Զարմանալին այն էր, որ ըստ կառուցապատողների և շինաշխատանքներն իրականացնողների՝ ճանապարհի շինարարությունը կատարվել է ամենաբարձր ստանդարտներին և նորմերին համապատասխան, ըստ այդմ՝ դրան համապատասխան կատարվել են նաև գումարային հատկացումներ: Սակայն այսօր արդեն ճանապարհն ուղղակի փլվում է, կան հազարավոր ասֆալտային ճաքեր և փոսեր, ասել է թե՝ ուղղակի «գլխառադ» արված գործ է: Այս ամենի հետ մեկտեղ հետաքրքրական է, թե ինչպես է ստացվել, որ «նոր Հայաստանում» շինարարները ռիսկի են գնացել և նման ցածր որակի ճանապարհ են կառուցել»:

Դիտվել է՝ 515

Մեկնաբանություններ