«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Նիկոլ Փաշինյանը չներեց նրանց

Նիկոլ Փաշինյանը չներեց նրանց
23.03.2019 | 15:44

«Հրապարակը» գրում է. «Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ իրենց զբաղեցրած պաշտոններից երեկ ազատվեցին ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը եւ նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը։


Շաբաթներ առաջ մենք գրել էինք նրանց հնարավոր պաշտոնանկության մասին, ըստ տեղեկությունների՝ նրանք չէին կատարել Նիկոլ Փաշինյանի՝ Ամանորը Հայաստանում անցկացնելու հորդորը, ինչի առիթով էլ կառավարության ղեկավարը որոշել էր նրանց հեռացնել զբաղեցրած պաշտոնից։ Չնայած մեկնելուց առաջ նրանք թույլտվություն էին ստացել արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից, ով ասել էր՝ մեկնեք, եւ երբ փոխնախարարները հայտնվել էին թիրախում, ձեռք էր քաշել իր ենթականերից։ Մենք նաեւ գրել ենք, որ արդարադատության փոխնախարար է նշանակվելու իշխանական «քասթինգն» անցած թեկնածուներից մեկը։ Երեկ տեղեկացանք, որ հավանական թեկնածուն 28-ամյա Տիգրան Խաչիկյանն է՝ իրավաբանական գիտությունների թեկնածու, Բժշկական համալսարանում իրավաբան է աշխատում, դասախոսում է նաեւ ԵՊՀ-ում»:

Դիտվել է՝ 506

Մեկնաբանություններ