Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Դեսպան Վահագն Աթաբեկյանի հանդիպումը Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերիի հետ

Դեսպան Վահագն Աթաբեկյանի հանդիպումը Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերիի հետ
23.03.2019 | 15:47

Մարտի 22-ին Լիբանանում դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպեց Լիբանանի Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բերիի հետ: Լիբանանի Ազգային ժողովի նախագահին փոխանցելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի պատասխան ուղերձը` դեսպանն ընդգծեց Հայաստանի պատրաստակամությունը՝ առավել ակտիվացնելու ու ամրապնդելու հայ-լիբանանյան միջխորհրդարանական կապերը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի և Լիբանանի օրենսդիր մարմինների համագործակցության հեռանկարներին՝ երկկողմ ու բազմակողմ խորհրդարանական ձևաչափերով։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում անդրադառնալ խորհրդարանական փոխայցելությունների հեռանկարներին:

Դիտվել է՝ 518

Մեկնաբանություններ