Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վաղվանից տեղումներ են սպասվում

Վաղվանից տեղումներ են սպասվում
23.03.2019 | 17:32

Հայաստանի տարածքում այսօր և մարտի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 24-26-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնասյին շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով: Օդի ջերմաստիճանը մարտի 24-26-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով: Երևանում մարտի 24-26-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Վաղը սպասվում է քամու ուժգնացում։

Դիտվել է՝ 534

Մեկնաբանություններ