«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Հայկ Մարության. Երևանում գույքագրվում են բոլոր այգիները, և բոլոր կամավոր շինությունները պետք է ապամոնտաժվեն

Հայկ Մարության. Երևանում գույքագրվում են բոլոր այգիները, և բոլոր կամավոր շինությունները պետք է ապամոնտաժվեն
23.03.2019 | 17:33

Մենք գնում ենք այն ճանապարհով, որ երկրորդ օպերատորը պետք է լինի համայնքը՝ Երևան քաղաքը` այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղապետ Հայկ Մարությանն՝ անդրադառնալով աղբահանության խնդրին։


«Մենք պետք է ձեռք բերենք տեխնիկա, մրցույթ է հայտարարվել, բայց եղել է բողոքարկում, ինչն էլ երկու ամսով հետ է գցել մեր գործերը։ Մենք դիմել ենք դատարան, վարույթ է հարուցվել, սա նույնպես երկու ամսով հետ է գցել պրոցեսը։ Մի ամբողջ համայնք անհիմն բողոքի պատճառով աղբահանության հարցում հետ է ընկել։ Սանիթեքը, տեսնում ենք, չի կարողանում նորմալ սպասարկել մեր քաղաքը», - ասաց քաղաքապետը։
Հայկ Մարությանն անդրադարձավ նաև տրանսպորտի խնդրին՝ նշելով, որ ոլորտային խնդիրներին, նախապես խոստացածի համաձայն, վերջնական լուծումներ տրվելու են հինգ տարում։ «Մինչ այդ լինելու են ժամակավոր լուծումներ», - ասաց քաղաքապետը։ Նա նշեց, որ Երևանում գույքագրվում են բոլոր այգիները, և բոլոր կամավոր շինությունները պետք է ապամոնտաժվեն։

Դիտվել է՝ 598

Մեկնաբանություններ