Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մեղրիի զորամասի պատժված զինծառայողները տեղափոխվել են առաջնագիծ. նրանք չեն վերադառնա նախկին զորամաս

Մեղրիի զորամասի պատժված զինծառայողները տեղափոխվել են առաջնագիծ. նրանք չեն վերադառնա նախկին զորամաս
23.03.2019 | 17:35

Ներկայացվում է, որ Մեղրիի զորամասերից մեկում եղած խնդիրն առաջացել է սպայի մեղքով, բայց իրականում այդպես չի եղել` Tert.am-ին ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:


Հիշեցնենք, որ Մեղրիի զորամասերից մեկում զինծառայողներն ինքնակամ լքել են զորամասը՝ հայտնելով իրենց բողոքը: Դրանից հետո մի խումբ զինծառայողների մարտի 17-ին տեղափոխել են Կապանի, ապա Ստեփանակերտի կարգապահական զորամասեր, որտեղից էլ այնուհետև տարել են առաջնագիծ: Ծնողների հավաստմամբ՝ միջադեպը պատահել է սպայի պատճառով: «Միջադեպի հետ կապված ամեն ինչ չեմ կարող ասել. կատարվում է քննություն: Բայց հարցը հետևյալն է. մի քանի զինծառայող փորձել են իրենց սեփական վարքն ու բարքը դնել զորամասում: Ազդեցություն են ունեցել ուրիշ զինծառայողների վրա: Այդ մի քանի զինվորն իրենց մասով որոշումները փորձել են բեկանել՝ մյուս զինվորների հետ մասսայական բողոք անելով: Դրա արդյունքում և՛ իրենք, և՛ բողոքի ակտիվ մասնակիցները պատժվել են»,– ասաց Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ բոլոր այդ զինծառայողները տարվել են առաջնագիծ, ընդ որում՝ ոչ միայն Արցախի, այլ նաև Տավուշի շրջանի՝ Բերդ, Նոյեմբերյան ու շատ այլ բնակավայրեր:


Հարցին, թե հնարավոր է, որ պատժված զինվորները, ի վերջո, վերադառնան նախկին զորամաս, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ո՛չ»: Նա շեշտեց, որ Զինված ուժերում նման դրսևորումները տեղ չունեն, և ցանկացած անկարգություն խստիվ պատժվելու է: ՊՆ մամուլի խոսնակը նաև հատուկ ընդգծեց՝ սպաները ևս պատժվելու են:

Դիտվել է՝ 666

Մեկնաբանություններ