Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ քննարկումները շարունակվում են

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ քննարկումները շարունակվում են
23.03.2019 | 17:37

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալության հետ զրույցում մեկնաբանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովի օրերս հնչեցրած հայտարարությունը, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի կողմից թեկնածության համաձայնեցման բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն արդեն ուղարկվել են անդամ պետություններին:

«Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ ՀԱՊԿ գործունեության հիմքում բոլոր անդամների համար փոխզիջումային որոշումների ընդունման սկզբունքն է»,-ասել է խոսնակը: Նա մանրամասնել է, որ կազմակերպության անդամ պետությունները շարունակում են ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարի՝ պաշտոնը վաղաժամ լքելու հետևանքով ստեղծված իրավիճակի շուրջ քաղաքական քննարկումները և որ նոր գլխավոր քարտուղարի նշանակման վերջնական որոշումը գտնվում է հենց այդ հարթությունում:
«Այս համատեքստում մեզ համար անհասկանալի է՝ ինչ փաստաթղթերի մասին է խոսնում ժ.պ. Վալերի Սեմերիկովը: Այստեղ առաջնային խնդիր է ՀԱԿՊ բոլոր անդամ պետությունների մակարդակով տվյալ սկզբունքի մշակումը»,-եզրափակել է Նաղդալյանը:

Դիտվել է՝ 621

Մեկնաբանություններ