Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Էրդողանը սպառնացել է դատական հաշվեհարդար տեսնել ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների հետ

Էրդողանը սպառնացել է դատական հաշվեհարդար տեսնել ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների հետ
23.03.2019 | 17:39

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է դատական հաշվեհարդար տեսնել ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների հետ:
Նա կրկին թիրախավորել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական և «Լավ» կուսակցությունների նախագահներ Քեմալ Քըլըչդարօղլուին ու Մերալ Աքշեներին՝ նշելով, որ նրանք ծանր գին կվճարեն իր հասցեին հայտարարությունների համար:
«Պարոն Քեմալին իր պատգամավորական անձեռնմխելիությունն է վստահություն տալիս: Այդ հարցով իմ փաստաբաններն արդեն զբաղվում են», - ասել է Էրդողանը:
Աքշեների մասին՝ Էրդողանը հայտարարել է, որ «սա դեռ նրա լավ օրերն են»:

Դիտվել է՝ 580

Մեկնաբանություններ