Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Աթթիլա» օպերայի համերգային կատարման պրեմիերան օպերային թատրոնում

«Աթթիլա» օպերայի համերգային կատարման պրեմիերան օպերային թատրոնում
24.03.2019 | 16:43

Ջուզեպպե Վերդիի «Աթթիլա» օպերայի համերգային կատարման պրեմիերան տեղի կունենա մարտի 28-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Ջ. Վերդիի «Աթթիլա» օպերան բաղկացած է նախերգանքից և երեք գործողությունից: Իտալերեն լիբրետոյի հեղինակը Տեմիստոկլե Սոլերան է։ Լիբրետոն գրվել է գերմանացի դրամատուրգ Զաքարիուս Վերների «Աթթիլա, հոների արքա» պիեսի հիման վրա։
Օպերան առաջին անգամ ներկայացվել է 1846թ․ մարտի 17-ին Վենետիկի «Լա Ֆենիչե» թատրոնում։ Գործողությունները կատարվում են 5-րդ դարի կեսին Ակվիլեիայում, Ադրիատիկ ծովի ծովածոցում՝ Հռոմի մերձակայքում։


Աթթիլայի մահվան սյուժեն հիշատակվում է Մարցելլին Քոմիտի գործերում (6-րդ դար), այն նաև արտացոլվում է գերմանական էպոսում։
Գործող անձինք՝ Աթիլլա՝ Հայկ Տիգրանյան, Էցիո՝ Դավիթ Բաբայանց, Օդաբելլա՝ ՀՀ վաստակավոր արտիստ Մարիեն Դեինյան, Ֆորեստո՝ ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Աղամալյան, ՈՒլդինո՝ Հովհաննես Անդրեասյան, Լեոնե՝ Զոհրաբ Զոհրաբյան: Դիրիժոր՝ Հարություն Արզումանյան, թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար՝ ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյան:

Դիտվել է՝ 738

Մեկնաբանություններ