Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Եվրո-2020-ի ընտրական մրցաշարը Հայաստանը պարտությամբ

Եվրո-2020-ի ընտրական մրցաշարը Հայաստանը պարտությամբ
24.03.2019 | 16:47

Ֆուտբոլի Եվրոպայի 2020-ի առաջնության ընտրական մրցաշարի առաջին խաղում Հայաստանի ազգային հավաքականը 1:2 հաշվով պարտություն կրեց Բոսնիա և Հերցեգովինայի թիմից՝ մրցակցի հարկի տակ: Սարաևոյի «Գրբավիցա» մարզադաշտում խաղի հաշիվը 33-րդ րոպեին բացեց Ռադե Կրունիչը, 80-րդ րոպեին Դենի Միլոշևիչը կրկնապատկեց, հանդիպման հիմնական ժամանակին ավելացված 3-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը իրացրեց ձեռքով խաղի համար մրցակցի դարպասին նշանակված 11-մետրանոցը:


J խմբում, որտեղ ընդգրկված է Հայաստանը, Իտալիայի հավաքականը սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասավ Ֆինլանդիայի թիմի նկատմամբ, Հունաստանը մրցակցի դաշտում նույն հաշվով հաղթեց Լիխտենշտեյնին:
Երկրորդ տուրում մարտի 26-ին Հայաստանի հավաքականը Երևանում կհյուրընկալի Ֆինլանդիայի թիմին, Իտալիայի ընտրանին կընդունի Լիխտենշտեյնի հավաքականին, Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը՝ Հունաստանի ընտրանուն: Եվրո-2020-ի եզրափակիչ փուլը անցկացվելու է եվրոպական 12 երկրների մեկական քաղաքներում, 2020 թվականի հունիսի 12-ից հուլիսի 12-ը:

Դիտվել է՝ 467

Մեկնաբանություններ