Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Նիկոլ Փաշինյանը զայրացավ

Նիկոլ Փաշինյանը զայրացավ
24.03.2019 | 16:49

Նվագախումբը կազմ ու պատրաստ սպասում էր վարչապետին՝ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի նոր շենքի կառուցման հիմնարկեքի արարողությունը սկսելու համար: Բայց Նիկոլ Փաշինյանի ժամանելուց րոպեներ անց իրավիճակ փոխվեց: «Սոս Սարգսյանի հիշատակը աղբի մեջ չեն հարգում, դրա համար էլ զայրացա», - ասաց Փաշինյանը։ Աղբի կույտերը, ծխախոտի մնացուկներն անթույլատրելի են անգամ շինհրապարակում: Վարչապետի այս պնդումն իսկույն գործի վերածվեց: Պահանջեց նախապես իր հետ վերցրած ավելն ու բահը և գործի անցավ: Այս իրերը նախատեսել էր հիմնարկեքի արարողությունից հետո Կոտայքի մարզում շաբաթօրյակ անելու համար: Թատրոնի պատասխանատուն՝ ժամանակավոր պաշտոնակատար Արման Նավասարդյանն ու մյուս աշխատակիցները վարչապետի որոշումից հանկարծակիի եկան: Նրանք իրենց տեղերում հետևեցին՝ երկրի ղեկավարն ինչպես է մանրակրկիտ մաքրում տարածքը:
Թատրոնի ղեկավարն այս հատվածի մաքրության գործն իր պարտականությունը չի համարում. «Ես շինարարության հետ որևէ պատասխանատվություն չունեմ»։
«Հարյուր անգամ ինձ խնդրել են՝ «շատ կարևոր է, խնդրում ենք անպայման եկեք»։

Երկրի վարչապետին բերել են աղբի մեջ կանգնացրել են», - ասաց Նիկոլ Փաշինյանը։ Արարողությանը մասնակցելու նպատակով եկած Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն էլ միացավ վարչապետին: Որպես մայրաքաղաքի մաքրության գլխավոր պատասխանատու նախ պարզաբանեց՝ շինհրապարակների մաքրությունը նորմատիվներով է սահմանված: Պարտավոր են պահպանել: Բազմիցս տուգանվել են դրանք խախտելու համար: «Մենք տուգանքներ ենք նշանակել։ Մենք պայքարում ենք ամեն օր դրա հետ։ Ամբողջ Երևանի մասին է խոսքը՝ բոլոր շինհրապարակները պետք է կահավորված լինեն նորմատիվներին համապատասխան։ Էստեղ էլ կարող են լավ աշխատել, և այո, կարող է էնպիսի մի ֆլեշմոբ մտածենք՝ այն մարդկանց, ովքեր կեղտոտում են, աղտոտում են մեր քաղաքը, ուղղակի նկարենք, ֆոտոն քցենք անուն ազգանունով և ասենք՝ էս մարդը աղտոտում է մեր քաղաքը։ Ավելի լավ կաշխատի դա, քան տուգանքները», - ընդգծեց Մարությանը։
Քաղաքապետի ճեպազրույցին զուգահեռ՝ Նիկոլ Փաշինյանը փորձեց սեփական օրինակով վարակել շինհրապարակում իրեն զարմացած հետևող շինարարներին: Վարչապետի կոչերից հետո հանդիսատեսն ավելացավ, իսկ ինքն ու թիմակիցները նույն եռանդով հասան շինհրապարակի կենտրոն: Նվագախմբի համբերությունը սպառվեց: Մինչ արարողությունը կարճ նվագեցին և հեռացան։


Պետությունը աղբից մաքրելը հեղափոխության փիլիսոփայությունն է: Քանի դեռ սեփական միջավայրը աղտոտելու և դրա մեջ ապրելու հետ հաշտ են քաղաքացիները, ուրեմն հեղափոխությունը կիսատ է: «Հայաստանում իսկապես հեղափոխությունը հասել է իր նպատակին, երբ որ մենք աղբից, էդ մեքենաների ջարդոններից և էն ժանգոտ կրպակներից ազատվենք։ Արսենը Թորոսյան որ էդքան ասում է՝ «ծխելը արգելեք», հիմա նայում է ուղիղ եթերով, ասում է՝ «այ տենց, դե հավաքի, բա որ ասում եմ, չես հավատում», - նշեց Փաշինյանը։
Մեկ հարց էլ օրվա խորհրդից դուրս․ ինչպե՞ս է իշխանությունը տոնելու Քաղաքացու օրը, որը հայտարարված է ապրիլի վերջին շաբաթ օրը, ի՞նչ են անելու այն քաղաքացիները, որոնք չեն մասնակցել հեղափոխությանը: Վարչապետը պատասխանեց. «Դե իրանք կարան էդ օրը ինչպես միշտ գնան խաշ ուտելու, ինչպես նախկինում արել են»։ Ավելի ուշ եկան վարչապետի տիկինն ու երեխաները: Երբ հասան, արդեն տարածքն աղբից մաքրված էր: Սա նշանակում էր, որ այստեղ գալու բուն նպատակն իրագործելու հույս կար: Այդպես էլ եղավ, թեկուզ առանց նվագախմբի, բայց մաքուր միջավայրում սկսվեց հիմնարկեքի արարողությունը:


«Շաբաթօրյակի օրն էլ չլիներ, իմ ռեակցիան նույնն էր լինելու, որովհետև ես չեմ կարա աղբի մեջ ինչ-որ բան անեմ։ Սկզբից աղբն են մաքրում, հետո նոր մնացած հանդիսությունները անում են», - ասաց Փաշինյանը։
Վարչապետն ընտանիքով ուղևորվեց Կոտայքի մարզ, և առհասարակ մտադիր էր ողջ օրը սեփական օրինակով քաղաքացիներին պարտադրել մաքուր միջավայրում ապրելու կենսական անհրաժեշտությունը:

Դիտվել է՝ 462

Մեկնաբանություններ