Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նիկոլ Փաշինյան. Կրթական համակարգը կուսակցական բջիջներ դարձրած, ուսանողների վրա դռներ փակած ռեկտորները նոր Հայաստանում անելիք չունեն

Նիկոլ Փաշինյան. Կրթական համակարգը կուսակցական բջիջներ դարձրած, ուսանողների վրա դռներ փակած ռեկտորները նոր Հայաստանում անելիք չունեն
25.03.2019 | 23:35

Ամբողջ կրթական համակարգը պետք է ապաքաղաքականացվի՝ սկսած բուհական համակարգից, մինչև դպրոցական համակարգ` կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծեց. «Օրինակ` այն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են կուսակցական բջիջներ, այն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, այդ ռեկտորները նոր Հայաստանում անելիք չունեն։ Սա իմ շատ հստակ դիրքորոշումն է, և մենք չպետք է վախենանք այդ դիրքորոշումն ասել։ Թող դռներից ճանկռեն, իրենց սեղաններից ու բազկաթոռներից ճանկռեն, բայց իրենք նոր Հայաստանում անելիք չունեն, թող գնան իրենց համար գտնեն այլ աշխատանք, այլ անելիք, այլ առաքելություն։ Չի կարող Հայաստանի Հանրապետությունում ուսանողի վրա դուռ փակած ռեկտորը, կամ կրթական պրոցեսը կուսակցականացրած ռեկտորը և ղեկավարությունը շարունակի Հայաստանում աշխատել։ Չի կարող էդպիսի բան լինել, հեղափոխությունը սկսել է այդ պահանջով և ավարտվելու է այս պահանջով։ Չկա տարբերակ, սա քաղաքական որոշում է և մի շաբաթ էս կողմ, մի շաբաթ էն կողմ, կիրագործվի, որևէ մեկը հանկարծ չմտածի, որ մենք կմոռանանք, թե ինչի համար ենք հավաքվել, հույս չունենան», - ասաց վարչապետը։

Դիտվել է՝ 644

Մեկնաբանություններ