Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Բենյամին Նետանյահուն կրճատել է Վաշինգտոն այցը

Բենյամին Նետանյահուն կրճատել է Վաշինգտոն այցը
25.03.2019 | 23:36

Պաշտոնական այցով Վաշինգտոն ժամանած Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն հայտարարել է, որ կկրճատի այցի ժամկետները` Գազայի հատվածում ծավալված իրադարձությունների պատճառով։ Այսօր առավոտյան «Համաս» շարժման վերահսկողության ներքո գտնվող Գազայից հրթիռակոծվել էր Թել-Ավիվի մերձակայքում գտնվող Միշմերեթ ավանը: Հարձակման հետևանքով վեց խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երկու անչափահասներ, տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել:

«Սա Իսրայելի պետության դեմ ձեռնարկված հրեշավոր մի հարձակում էր և անչափ խիստ պատասխանի է արժանանալու: Ելնելով անվտանգության ապահովման շուրջ ստեղծված կացությունից` ես որոշել եմ կրճատել իմ այցի ժամկետները: Մի քանի ժամից ես կհանդիպեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որից հետո կվերադառնամ Իսրայել` մեր գործողությունները տեղում ղեկավարելու նպատակով», - նշել է Նետանյահուն:

Դիտվել է՝ 590

Մեկնաբանություններ