«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Արամ Սիմոնյան. ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների կազմակերպած դասադուլը թյուրիմացության հետևանք է

Արամ Սիմոնյան. ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների կազմակերպած դասադուլը թյուրիմացության հետևանք է
25.03.2019 | 23:37

Թյուրիմացություն է տեղի ունեցել. ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներին թվացել է, թե փոխդեկան Էդգար Քալանթարյանը հեռացվել է աշխատանքից, ինչի պատճառով էլ նրանք այսօր դասադուլ են իրականացրել, Aysor.am-ի հետ զրույցում հավաստիացրեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն՝ անդրադառնալով ֆակուլտետի ուսանողների դասադուլին և ֆեյսբուք սոցիալական ցանցում «#ՔալանթարյանըՄնալուԷ» հեշթեգով ակցիային։


«Որևէ խնդիր չկա, ուսանողները թյուրիմացաբար կարծել են, թե դեկանի տեղակալին աշխատանքից ազատել են։ Բայց այդպիսի բան չկա, Էդգար Քալանթարյանը մեր լավագույն աշխատողներից է, մենք նրան չենք ազատել։ Բողոքի ակցիան թյուրիմացության արդյունք է։ Դեկանը և դեկանի տեղակալն ինչ-որ հարցի շուրջ համաձայնության չեն եկել, փոքր վիճաբանություն է եղել։ Սովորական աշխատանքային պրոցես է։ Որևէ բան չկա, անցել-գնացել է», - ասաց Արամ Սիմոնյանը։ ԵՊՀ ռեկտորը հավաստիացրեց, որ դասադուլն ավարտված է, դասապրոցեսը՝ վերականգնված։ «Հիմա ամեն ինչ նորմալ է», - ասաց Արամ Սիմոնյանը:

Դիտվել է՝ 700

Մեկնաբանություններ