Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մարզերի բնակչությունը կրճատվում է, Լոռու մարզը ամուսնալուծությունների ռեկորդակիր է

Մարզերի բնակչությունը կրճատվում է, Լոռու մարզը ամուսնալուծությունների ռեկորդակիր է
25.03.2019 | 23:38

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2018-ին Հայաստանում ծնվել է 36502 երեխա, 19 207-ը տղաներ են, 17 295-ը՝ աղջիկներ: 2017-ին Հայաստանում ծնվել է 37700 երեխա՝ 19731 տղա, 17969 աղջիկ, 2016-ին՝ 40 592 երեխա, 21445-ը տղա և 19147-ը՝ աղջիկներ:


ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը նշեց, որ ամբողջ աշխարհում միտում կա՝ քաղաքային բնակավայրերում ծնելիությունն ավելի ցածր է, քան գյուղական բնակավայրերում, սակայն Հայաստանում հակառակն է: «Հայաստանում այդ տենդենցը եղել է մինչև 2012-ը, դրանից հետո մեր գյուղաբնակ համայքններում ծնելիությունն անկում է ապրել, այսինքն՝ մեր գյուղերում երեխա չեն ունենում», - ասաց Հարությունյանը:


Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ քննարկում օրերս տեղի էր ունեցել կառավարությունում, որին ներկա է եղել նաև վարչապետը: Ծովինար Հարությունյանը տեղեկացրեց, որ վարչապետը հանձնարարել է ուսումնասիրել, հասկանալ իրավիճակը: «Մենք կարող ենք ենթադրություններ անել, որ երիտասարդները գալիս են քաղաքներ, արտագաղթում են կամ մարդիկ հրաժարվում են երեխա ունենալ, քանի որ ասենք մանկապարտեզներ չկան, իսկ եթե կան էլ, ապա վճարովի են», - նշեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ներկայացուցիչը: Այն, որ Հայաստանի գյուղական բնակավայրերից բնակչության արտահոսք կա, փաստում են նաև վիճակագրական տվյալները. 2018-ին Լոռու մարզի գյուղական բնակավայրերից բնակչությունը կրճատվել է 11 տոկոսով, Տավուշից՝ 5, Վայոց Ձորից՝ 6 տոկոսով:


Ծովինար Հարությունյանի ներկայացմամբ, Լոռու մարզը ռեկորդակիր է ամուսնալուծությունների թվով. այստեղ յուրաքանչյուր 2 ամուսնությանը բաժին է ընկնում 1 ամուսնալուծություն: ԱՎԾ տվյալների համաձայն, 2018-ին Լոռու մարզում գրանցվել է 439 ամուսնալուծության դեպք, Երևանում՝ 288, Շիրակի մարզում՝ 264, Կոտայքի մարզում՝ 245: Ամուսնացող անձանց միջին տարիքն է բարձրանում` եթե մինչ այժմ մարդիկ ամուսնացել են միջինը 22 տարեկանում, այժմ կանանց տարիքը 27-ն է, տղամարդիկ 30 տարեկանում ընտանիք կազմելու մասին որոշում են կայացնում:

Դիտվել է՝ 666

Մեկնաբանություններ