Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արտակ Զեյնալյանի հասցեին սպանության սպառնալիքներ հնչեցնելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել

Արտակ Զեյնալյանի հասցեին սպանության սպառնալիքներ հնչեցնելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել
25.03.2019 | 23:39

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` Tert.am-ին ասել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:


«Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 316-ի 1-ին մասի և 137-ի հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Խորեն Ա.-ն բացատրություն է տվել»,-ասաց նա: Նշենք, որ ՀՀ ՔՕ-ի 316-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքը, իսկ 137-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում ՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքը:


Shamshyan.com-ը հայտնել էր, որ մարտի 19-ին Արտակ Զեյնալյանին լրագրողների հետ ճեպազրույցի շրջանակում անդրադարձել էր ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու կասկածանքով ձերբակալված Ադրբեջանի քաղաքացի Էյվին Արիֆ Օղլու Իբրահիմովին: Ա. Զեյնալյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է հարցազրույցը, որից հետո նախարարին մեկնաբանություններ է ուղարկել Տավուշի մարզի Բերդավան բնակավայրի բնակիչ՝ 35-ամյա Խորեն Ա.-ն, ով իր մեկնաբանություններով սպանության սպառնալիքներ է տվել Ա. Զեյնալյանին:

Դիտվել է՝ 746

Մեկնաբանություններ