Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Լիբանանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան

Լիբանանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան
25.03.2019 | 23:41

Լիբանանի նախագահ Միշել Աունը մարտի 25-ին պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա: Մարտի 26-ին ծրագրված է նրա հանդիպումը ՌԴ նախագահՎլադիմիր Պուտինի հետ: Նրանք կքննարկեն տնտեսության, առևտրի և հումանիտար ոլորտում համագործակցության զարգացման հարցերը, միջազգային ու տարածաշրջանային խնդիրներ: Աունը ռուսական ԶԼՄ-ներին հարցազրույցում հայտարարել է, որ այցի ընթացքում ծրագրում է նաև քննարկել Մերձավոր Արևելքում պատերազմների հետևանքների հետ կապված հարցերը, քրիստոնյաների խնդիրները, Երուսաղեմի և Իսրայելի հարցը: Սա Միշել Աունի առաջին պաշտոնական այցն է Ռուսաստան: Նա Լիբանանի նախագահ է ընտրվել 2016-ի հոկտեմբերին:

Դիտվել է՝ 700

Մեկնաբանություններ