ՈՒկրաինան նախապատրաստվում է հունիսի 15-16-ը Շվեյցարիայում կայանալիք Խաղաղության գագաթնաժողովին։ «Աշխարհի մեծամասնությունը պետք է Ռուսաստանին խաղաղություն հարկադրի և կարող է դա անել։ Հենց հունիսին կարող է սկսվել դեպի արդարացի աշխարհ տանող ճանապարհը»,- ասել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:                
 

Authentic Light Orchestra խումբը համդես կգա «Հայկական Էսքիզներ» ծրագրով

Authentic Light Orchestra խումբը համդես կգա «Հայկական Էսքիզներ» ծրագրով
28.03.2019 | 13:45

Ապրիլի 4-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա հայտնի Authentic Light Orchestra խումբը` «Հայկական Էսքիզներ» (Armenian Sketches) ծրագրով։ Խումբը հիմնադրվել է 2009 թվականին մուլտիինստրումենտալիստ և կոմպոզիտոր Վալերի Տոլստովի կողմից։

Այն միջազգային նախագիծ է, որին մասնակցում են երաժիշտներ Շվեյցարիայից, Հայաստանից և Ռուսաստանից։ Երևանյան համերգին կմասնակցեն Եվգենի Լեբեդևը (դաշնամուր), Անտոն Ռևնյուկը (բաս) և Իգնատ Կրավցովը (հարվածային գործիքներ) Ռուսաստանից, ինչպես նաև՝ Միքայել Ոսկանյանը (թառ/վոկալ), Արմեն Հյուսնունցը (սաքսոֆոն) և Open String quartet-ը։ Համերգի հատուկ հյուրն է Էմանուել Հովհաննիսյանը (դուդուկ)։ Authentic Light Orchestra-ի երաժշտական գաղափարախոսությունը տարբեր ժանրերի և էթնիկ նվագարանների օրգանական միաձուլումն է։ 2012 թվականից ի վեր խումբը հանդես է եկել 200 համերգով, աշխարհի 45 քաղաքներում։ 2016-ին խումբը լավագույնն է ճանաչվել Russian World Music Awards մրցանակաբաշխությանը՝ «Լավագույն էթնիկ նախագիծ» անվանակարգում։ Խումբը մանսակցել է Հայոց Եղեռնի թեմային նվիրված հոլիվուդյան «Խոստում» ֆիլմի սաունդթրեքի ստեղծմաը, որը նաև ներկայացրել է համերգային կատարմամբ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում՝ Հայկական ընդհանուր բարեգործական միության հրավերով։ 2019-ի վերջին գերմանական ազդեցիկ Naxos լեյբլի ներքո լույս կտեսնի Аuthentic Light Оrchestra-ի նոր ալբոմը։ Այն ամբողջովին Կոմիտասյան մշակումներից մեկին է նվիրված։

Դիտվել է՝ 1088

Մեկնաբանություններ