Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Քվեաթերթիկների 40,2 տոկոսի հաշվարկի արդյունքում Զելենսկին ստացել է ձայների 30,2 տոկոսը

Քվեաթերթիկների 40,2 տոկոսի հաշվարկի արդյունքում Զելենսկին ստացել է ձայների 30,2 տոկոսը
01.04.2019 | 14:45

Ուկրաինայում քվեաթերթիկների 40,2 տոկոսի հաշվարկի արդյունքում Վլադիմիր Զելենսկին ստացել է ընտրողների ձայների 30,2 տոկոսը, երկրորդ տեղում Պյոտր Պորոշենկոն է՝ 16,6 տոկոս, երրորդ տեղում Յուլիա Տիմոշենկոն է` 13,1 տոկոս։


Տիմոշենկոյի շտաբից հայտնում են, որ զուգահեռ անցկացնում են իրենց հաշվարկը, և իրականում երկրորդ տեղում ոչ թե գործող նախագահ Պորոշենկոն է, այլ՝ Տիմոշենկոն։ Ընտրություններին հաղթում է այն թեկնածուն, որ հավաքում է ձայների 50 տոկոսից ավելին։ Եթե ոչ, տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլ, որը կանցկացվի մոտ երեք շաբաթից։ Ընտրությունների երկրորդ փուլին կմասնակցեն առաջին և երկրորդ տեղերում հայտնված թեկնածուները։


Ուկրաինայում քաղաքական գործիչները տարբեր սցենարներ են կանխատեսում, անգամ չեն բացառում, որ Տիմոշենկոն կոչ կանի իր կողմնակիցներին դուրս գալ փողոց և հանրահավաքներ անցկացնել։ Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հեռուստաբանավեճի մեջ մտնել երկրորդ տեղում գտնվող թեկնածու հետ, անկախ նրանից՝ կլինի Պորոշենկոն, թե՝ Տիմոշենկոն։ ԿԸՀ-ն նախնական արդյունքները կամփոփի այսօր օրվա ավարտին։

Դիտվել է՝ 583

Մեկնաբանություններ