Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Զելենսկին, Պորոշենկոն և Տիմոշենկոն մեկնաբանել են էքզիթ-փոլերի արդյունքները

Զելենսկին, Պորոշենկոն և Տիմոշենկոն մեկնաբանել են էքզիթ-փոլերի արդյունքները
01.04.2019 | 14:52

Ուկրաինայի նախագահի թեկնածու, շոումեն Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների էքզիթ-փոլերի արդյունքները, համաձայն որոնց` ինքը, ստանալով ընտրողների ձայների 30,4 տոկոսը, առաջատարն է, գրում է Russia Today-ը:

«Տեսել եմ մի քանի էքզիթ-փոլերի արդյունքներ: Դե ինչ, դա տեղի ունեցավ՝ 30,4%: Ինչպես տեսնում եք՝ էքզիթ-փոլերը շատ են, իսկ նախագահը մեկն է»,-ասել է Զելենսկին: Գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն, որը, ըստ էքզիթ-փոլերի, ստացել է 17,8% ձայն, Twitter-ում գրել է, որ «Ուկրաինայի ընտրություններում դեռևս այսպիսի սուր մրցակցություն չէր եղել»: Նա շնորհակալություն է հայտնել ուկրաինացիներին՝ հանուն Ուկրաինայի պայքարը երկրորդ փուլում շարունակելու հնարավորություն ընձեռելու համար: «Շնորհակալ եմ ուկրաինացիներին, որոնք ամեն ինչից գլուխ հանեցին, ցորենը թեփից զատեցին: Շնորհակալ եմ, որ, ըստ էքզիթ-փոլերի արդյունքների, հնարավորություն ընձեռեցին երկրորդ փուլում շարունակելու հանուն Ուկրաինայի պայքարը, մինչդեռ Մոսկվան հույս ուներ հենց այսօր հաղթել»,-հայտարարել է Պորոշենկոն: Նա շնորհակալություն է հայտնել ընտրողներին, որոնք վճռականորեն աջակցել են Ուկրաինայի՝ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ դառնալու ուղղությանն ու կողմ են Ռուսաստանից անկախանալուն:


14,2% ձայն հավաքած Յուլյա Տիմոշենկոն էքզիթ-փոլերի արդյունքները «պատվիրված» է որակել: Նա վստահություն է հայտնել, որ Պորոշենկոյի՝ երկրորդ փուլ դուրս գալու տվյալներն իրականությանը չեն համապատասխանում: «Դրանք բացարձակապես պատվիրված, մանիպուլյացիոն էքզիթ-փոլեր են»,-ասել է քաղաքական գործիչը:

Դիտվել է՝ 357

Մեկնաբանություններ