Alexander Romanovsky - Armenian STATE Symphony OrchestraYerevan Perspectives
 

ՆԱՏՕ-ն 70 տարեկանում

ՆԱՏՕ-ն 70 տարեկանում
04.04.2019 | 10:29

Փաստը, որ այս շաբաթ Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի 70-ամյակի տոնակատարությանը ներկա չեն լինի կառավարությունների ղեկավարներ, ալյանսի կարգավիճակի իջեցում է` գրում է The Times-ը: Ի տարբերություն 50-ամյակի ու 60-ամյակի, որ կազմակերպել էին նախագահներ Քլինթոնն ու Օբաման, 70-ամյակի կարգադրիչը պետքարտուղար Մայք Պոմպեոն է և հավաքին մասնակցելու են 28 ԱԳ նախարարներ: Դա արտացոլում է կասկածները, որ նախագահ Դոնալդ Թրամփը զգում է ՆԱՏՕ-ի կարիքը: 2016-ին ընտրարշավում նա հայտարարեց ՆԱՏՕ-ն «հնացած» և շարունակում է կասկածի տակ առնել ալյանսի հիմնական դոկտրինը` փոխօգնության մասին, կասկածներ է սերմանում, որ կարող է ԱՄՆ-ը դուրս բերել ալյանսից:

ՆԱՏՕ-ի անդամները կարծում են, որ դա կարող է լինել, երբ վարչապետերը հավաքվեն սամիթի դեկտեմբերին, Լոնդոնում: Այդ առումով, տեղեկությունը Լեհաստանում նոր բազա տեղակայելու ՆԱՏՕ-ի մտադրության մասին` ընդունվում է հավանությամբ: Ալյանսը կֆինանսավորի 260 միլիոն դոլարի զինապահեստը երկրի կենտրոնում, որ կուժեղացնի նրա դիմադրունակությունը Ռուսաստանի ագրեսիային: Իսկ Մոսկվան մեծացնում է ռազմական ներկայությունը Կալինինգրադում` իր բալթյան անկլավում, և Ղրիմում: Ալյանսը ընդլայնում է ռազմական ներկայությունը Սև ծովում: Այդ քայլերը ցուցադրում են ՆԱՏՕ-ի` իր անդամներին պաշտպանելու մղումները Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայում և ազդանշանում են, որ ալյանսը պահպանում է գործելու ունակությունն ու ցանկությունը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հույս ունի, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարները հանդես կգան հօգուտ Ուկրաինայի աջակցության միջոցների փաթեթի, որ ներառում է ծովային ուժերի նախապատրաստում, այցեր նավահանգիստներ, զորավարժություններ ու տեղեկատվության փոխանակում: Ուկրաինայի ու Վրաստանի անդամակցության հետաձգման` ՆԱՏՕ-ի 2008-ին ընդունած ճակատագրական որոշումը ռազմավարական սխալ էր: Ուկրաինային ու Վրաստանին աջակցությունը մեծացնում է լարումը, միևնույն ժամանակ` դրույքաչափերը Կրեմլի համար: Հիմա ալյանսի համախմբման համար ավելին կպահանջվի, քան սիմվոլիկ միջոցները: Ալյանսի 3 գլխավոր խնդիրներն են` զսպել Թուրքիայի Մոսկվայի գիրկը նետվելը, արձագանքել Թրամփի ֆրուստրացիային` հիմնավորված այն իրողության վրա, որ ալյանսի անդամների մեծ մասը չի ցանկանում կատարել իր պարտավորությունը և պաշտպանության վրա ծախսել ՀՆԱ-ի 2%-ը և համոզել Թրամփին, որ ՆԱՏՕ-ն արևմտյան անվտանգության հենասյունն է:
The Times


Հ.Գ. ՆԱՏՕ-ն, ինչպես ԵՄ-ն, չկարողացավ լուծել իր հիմնական քաղաքական խնդիրը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո` բարեկամությու՞ն, թե՞ թշնամություն անել Ռուսաստանի հետ: Բարեկամության դեպքում` ՆԱՏՕ-ի գոյության գաղափարախոսությունը փլուզվում էր, եթե չկա հիմնական սպառնալիքը, ումի՞ց են պաշտպանվում: Եվ միայն Ռուսաստանի` իբրև սպառնալիքի գոյության դեպքում է ՆԱՏՕ-ն արևմտյան անվտանգության պատվար: Բոլոր դեպքերում` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճիշտ է` աշխարհում կատարված փոփոխությունները համարժեք արտացոլված չեն միջազգային կառույցներում, այդ թվում` ՆԱՏՕ-ում: Նրանք իսկապես հնացած են, բայց չափազանց հզոր, որ իրենց թույլ տան դա ընդունել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 814

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao