Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մամեդյարովը հայտարարել է, որ «շատ շուտով» ԼՂ հարցով հանդիպում կունենա ՀՀ արտգործնախարարի հետ

Մամեդյարովը հայտարարել է, որ «շատ շուտով» ԼՂ հարցով հանդիպում կունենա ՀՀ արտգործնախարարի հետ
05.04.2019 | 00:36

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ նոր հանդիպման ամսաթիվն արդեն համաձայնեցված է: Բրյուսելում Ադրբեջան-Եվրոպա համագործակցության խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ նա ասել է. «Շատ շուտով մենք երկկողմ հանդիպում կանցկացնենք: Մենք արդեն պայմանավորվել ենք ամսաթվի վերաբերյալ: Ըստ ավանդույթի՝ այդ մասին կհայտարարվի Երևանում և Բաքվում»:

Դիտվել է՝ 620

Մեկնաբանություններ