Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ա՜յ թե կրքեր են բորբոքվել

Ա՜յ թե կրքեր են բորբոքվել
05.04.2019 | 04:27

Այո, անցած օրերին ֆուտբոլային հզոր կրքեր են եռացել եվրոպական արենաներում, ընդ որում, հավասարապես թե՛ առաջնության խաղերում, թե՛ գավաթային դիմակայություններում: Հենց միայն ինչեր չեն արժեցել «Վիլյառեալ»-«Բարսելոն», «Բավարիա»-«Հայդենհայմ» դիմակայությունները, որտեղ հանդիսատեսը գոլից գոլ ընկած ժամանակահատվածում չի էլ կարողացել մի կարգին շունչ քաշել, քանզի նախորդը մի կարգին չվայելած՝ հետևել է հաջորդը, ու այսպես շարունակ: Դրանցից առաջինում արձանագրվել է դարպասի ութ, երկրորդում՝ ինը գրավում:

ԱՆԳԼԻԱ
Ինչպես և պատշաճում է առաջատարին, «Կարդիֆի» հետ տուրի հանդիպումը սեփական հարկի տակ «Մանչեստր Սիթին» անցկացրել է վերելքով (2:0) ու «Լիվերպուլից» հետ նվաճել առաջին հորիզոնականը: «Քաղաքաբնակների» անվան դիմաց արդեն 80 միավոր է, ինչը մեկ նիշով ավելի է Յուրգեն Կլոպի սաների ունեցածից:
Տուրում կորցրած դիրք է վերականգնել և «Կրիստալ Պալասին» հյուրընկալած ու 2:0 հաշվով հաղթած «Տոտենհեմը»՝ 64 միավորով վերադառնալով երրորդ հորիզոնական:
Պոչետինոյի սաների մերձ հարևանությամբ է դիրքավորվել «Չելսին», որը հյուրընկալելիս 3:0 հաշվով պարտության է մատնել «Բրայտոնին»:
«Չելսիի» օրինակով 63 միավոր ունի և «Արսենալը», սակայն լոնդոնյան ակումբը մեկ խաղ պակաս է անցկացրել: Հաջողություն դրանում երեք միավորի տեսքով ու Հենրիխ Մխիթարյանի թիմը դուրս կգա մաքուր երրորդ հորիզոնական:
Ինչ վերաբերում է «Մանչեստր Յունայթեդին», արտագնայում այն զիջել է «Վուլվերհեմպտոնին» (1։2) ու ներկայումս 61 միավորով վեցերորդ հորիզոնականում է: Նկատենք, որ պրեմիեր լիգայի առաջին վեցյակը զգալիորեն է կտրվել մնացածներից ու թերևս մինչև մրցաշրջանի ավարտ այլ թիմի թույլ չտա իրեն մաս կազմել:

ԻՍՊԱՆԻԱ
Բարձրագույն խմբում մնալու օրհասական մարտեր մղող «Վիլյառեալը» սեփական հարկի տակ ընդունել է առաջատարին և անցկացրել անհավանական լարված մրցակցություն:
Խաղասկիզբը տանտերերի համար չափազանց ծանր է դասավորվել: Բաց թողած երկու գնդակից մեկը նրանք կարողացել են «հալեցնել» հանդիպման առաջին կեսում՝ հիմնական գործողությունների անցնելը թողնելով երկրորդում։
Հենց երկրորդում է, որ «Վիլյառեալը» գլխել է ամեն ինչ՝ առաջ անցնելով 4:2 հաշվով։ Սակայն նրա ուրախությունն առանձնապես երկար չի տևել: 90-րդ րոպեին Մեսին կրճատել է հաշվի տարբերությունը, իսկ երեք րոպե անց Լուիս Սուարեսը արձանագրել է տվել հանդիպման վերջնական հաշիվը՝ 4։4։ 70 միավորով «Բարսելոնը» շարունակում է գլխավորել մցաշարային աղյուսակը:
Լա լիգայի 30-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» Վալենսիայում տեղի համանուն թիմին պարտության մատնելու զորություն չի ունեցել: Դիմակայությունն ավարտվել է «չղջիկների» հաղթանակով: Տանտերերի կազմում գոլերը հեղինակել են Գոնսալու Գուեդեշն ու Էզեկիել Գարայը, խաղավարտի վերջին վայրկյաններին Կարիմ Բենզեմային հաջողվել է կրճատել հաշվի տարբերությունը: «Արքայական» վերադառնալուց հետո սա Զինեդին Զիդանի առաջին պարտությունն էր ակումբի գլխավոր մարզչի դերում: Այս խաղից հետո «Վալենսիան» 46 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի հինգերորդ հորիզոնական, «Ռեալը» 57 միավորով երրորդ տեղում է:
Տուրի հերթականը հաղթանակով է ավարտել «Աթլետիկոն»՝ սեփական հարկի տակ պարտության մատնելով «Ժիրոնային»՝ 2:0: Այն հինգ միավորի առավելություն ունի «արքայականի» նկատմամբ:

ԻՏԱԼԻԱ
Սկուդետեի առաջին եռյակը կազմածների դիրքերում ամեն ինչ մնաց առաջվա պես: Այսպես՝ արտագնայում «Կալյարիին» 2:0 հաշվով հաղթած «Յուվենտուսը» միավորների թիվը հասցրեց 81-ի: «Էմպոլիից» կրած պարտությունը (1։2) անփոփոխ թողեց ինչպես «Նապոլիի» ունեցած միավորների թիվը՝ 63, այնպես էլ մրցաշարային աղյուսակում ունեցած դիրքը:
Նախորդ տուրում կրած պարտությունը «Ինտերը» փոխհատուցեց «Ջենովայի» նկատմամբ արտագնայում տոնած տպավորիչ հաղթանակով՝ 4:0: Միլանյան այս թիմը ունի 56 միավոր, ինչը չորսով ավելի է այս քաղաքի մյուս թիմի՝ «Միլանի» ունեցածից: Գատուզոյի սաներն անկարող են եղել հաղթելու «ՈՒդինեզեին» ու բավարարվել են մեկ միավոր վաստակելով՝ 1:1:

ԳԵՐՄԱՆԻԱ
Բունդեսլիգայում երկրի գավաթի խաղարկության մեկ քառորդ եզրափակչի հանդիպումն է անցկացրել «Բավարիան»՝ մրցելով «Հայդենհայմ» ակումբի հետ: Հանդիպումն առանձնացել է գոլերի հեղեղով, որի վրա հարկավ իր ազդեցությունն է ունեցել այն փաստը, որ արդեն տասնհինգերորդ րոպեից բավարացիները մնացել են տասը հոգով:
Առաջին խաղակեսը 1:2 հաշվով տանուլ տալուց հետո մյունխենցիները գոլային հեղեղ են կազմակերպել մրցակցի դարպասին՝ 12 րոպեում երեք անգամ խոցելով այն: «Հայդենհայմը» բավականին արագ պատասխանել է երկուսով ու վերականգնել հաշվի հավասարությունը՝ 4:4: Սակայն խաղավարտին երկրի գործող չեմպիոնը տասնմեկմետրանոցի հաջող իրացումով, այնուամենայնիվ, կարողացել է հաջողությունը բեկել իր կողմը՝ 5:4:
2:0 հաշվով են ավարտվել «Շալկե»-«Վերդեր», «Պադերբոռն»-«Համբուրգ» դիմակայությունները, երկուսում էլ հաղթող կողմ են եղել հյուրընկալվածները:
Դրամատիկ ընթացք է ունեցել «Աուգսբուրգ»-«Լայպցիգ» մրցակցությունը, որի հիմնական խաղաժամանակն ունեցել է ոչ-ոքի ավարտ՝ 1:1: Լրացուցիչում էլ ամեն ինչ մոտ է եղել ոչ-ոքի հանգուցալուծմանը, սակայն մրցավարի եզրափակիչ սուլոցից առաջ լայպցիգցիները խփել են հաղթական գոլը՝ 2:1:

ՖՐԱՆՍԻԱ
Գավաթային մրցակցությունների օր է եղել և այստեղ: Առանց լուրջ բարդությունների «Պարի Սեն Ժերմենը» կիսաեզրափակչում լուծել է «Նանտի» հարցերը՝ 3:0, փոխարենը գերլարված մրցակցության է ականատես եղել ֆուտբոլասերը «Լիոն»-«Ռեն» դիմակայությունում՝ 2:3:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2208

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ