Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Տարօրինակ երկրպագուն

Տարօրինակ երկրպագուն
05.04.2019 | 04:28

Ֆուտբոլի մոգական ուժի մասին մեկ անգամ չէ, որ գրվել է ու մեկ անգամ չէ, որ գրվելու է: Ինչ պատմություն ասես, որ չես լսի այս խաղի հետ կապված՝ ընդհուպ վարքագծի տարօրինակ դսևորումներ, սակայն այս մեկը մեր իմացածների մեջ ամենատարօրինակն է:
Արգենտինական «Ռասինգ» ակումբը վերջին 5 տարվա մեջ առաջին անգամ դարձել է ազգային առաջնության չեմպիոն: Այդ կապակցությամբ թիմի՝ Բուենոս Այրեսի արվարձանի երկրպագուները խրախճանք են կազմակերպել մայրաքաղաքի փողոցներում, իսկ երկրպագուներից մեկն էլ գերեզմանից հանել է պապի գանգը, հետը տարել միջոցառմանը: Գաբրիել Արանդան, սա է անհասկանալի պսիխիկա ունեցող այդ երկրպագուի անունը, արարքը բացատրել է նրանով, որ պապը նույնպես թիմի մոլի երկրպագու էր և կցանկանար մյուսների հետ տոնել չեմպիոնությունը. «Պապս հպարտ կլիներ՝ իմանալով, որ ես հանել եմ նրա գանգը և բերել այստեղ»,- ասել է Գաբրիելը։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2027

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ