Alexander Romanovsky - Armenian STATE Symphony OrchestraYerevan Perspectives
 

Լեռնային Ղարաբաղ` խաղի մեջ է մտնում Լավրովը

Լեռնային Ղարաբաղ` խաղի մեջ է մտնում Լավրովը
06.04.2019 | 15:42

Երբ դիվանագիտական շրջանակներում խոսեցին Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների նոր հանդիպման մասին առաջիկայում, բնական ընդունվեց` նախորդել էին Վիեննայում Ադրբեջանի նախագահի ու Հայաստանի վարչապետի բանակցությունները, նրանց հետ ՌԴ նախագահի հեռախոսազրույցները: Մասնակիցերը ողջունեցին Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման բանակցային գործընթացի ակտիվացումը: Հայտնվեցին դատողություններ, թերևս ոչ առանց հիմքի, որ հակամարտող կողմերը մոտ են իրենց ձեռնտու սցենարի ընդունմանը: Թվում էր, որ այդ հանդիպումը կկայանա Մոսկվայում կայանալիք ԱՊՀ ԱԳ նախարարների նիստի ձևաչափով: Բայց Մամեդյարովը Մնացականյանի հետ հանդիպման մասին հայտարարեց. «Ժամանակն արդեն համաձայնացրել ենք: Մենք պարտավորություն ունենք` հանդիպամն մասին հայտարարում ենք համատեղ ու համաժամանակյա: Մենք կհայտարարենք, բայց ժամանակն արդեն համաձայնեցրել ենք»: Բանակցությունների վայրի մասին հարցը արագ անհետացավ, երբ Ադրբեջանի ԱԳ նախարարը Մոսկվայում հանդիպեց ՌԴ ԱԳ նախարարին: Մամեդյարովը տեղեկացրեց. «Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, առավել հավանական է, որ կայանա Մոսկվայում, ՌԴ ԱԳ նախարարի մասնակցությամբ»:

«Спутник-Азербайджан»-ին հարցազրույցում նա կարևոր ճշտում է արել. «Ես կարծում են, որ առաջիկայում (մենք արդեն պայմանավորվել ենք) կհայտարարվի Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների ու համանախագահների մակարդակով հանդիպման մասին: Կարծում եմ` Սերգեյ Վիկտորովիչը նույնպես կմասնակցի: Կա ընդհանուր ըմբռնում, որ պետք է Լեռնային Ղարաբաղի կարգավորման մեջ առաջ գնալ, այլ կերպ արդեն հնարավոր չէ: Իհարկե, հանուն օբյեկտիվության, երբ Սերգեյ Վիկտորովիչն ասում է, որ ուզում է հանդիպել ինձ ու Զոհրաբ Մնացականյան հետ, դա լավ է, որովհետև Ռուսաստանը ծանր հրետանի է: Ռուսաստանի հետ մենք կողք-կողքի ենք, բացի այդ` ռազմավարական գործընկերության մեջ ենք: Եթե ՌԴ ԱԳ նախարարը վճռել է իր կշիռը դնել կշեռքի նժարին, որպեսզի հասկանա իրավիճակը (մենք հիմա վերլուծել ենք իրավիճակի մանրամասները), Աստված տա, որ ստացվի: Վիեննայի հանդիպումը ցույց տվեց, որ դժվարությամբ, բայց կետեր շոշափվում են»: Լավրովը մանրամասն ծանոթ է Ղարաբաղի դոսիեին: Բայց ստացվել է այնպես, որ նա մեկ մոտեցել է կոնֆլիկտին, մեկ` հեռացել: Այդ առիթով վերլուծական հանրության մեջ շրջանառվում էին ամենատարբեր վարկածներ, որոնց մեծ մասը պաշտոնական հաստատում չեն գտել: Հիշենք` ինչքան շատ էին գրում 2016-ի ապրիլյան պատերազմից հետո իբր հայտնված «Լավրովի պլանի» մասին կամ «Կազանի բանաձևին վերադարձի մասին»: Ինչքան խոսակցություններ հարուցեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահների հայտարարությունները Մադրիդյան սկզբունքների 6 հիմնական տարրերի մասին: Ի՞նչ է կատարվում հիմա, ինչու՞ հայտնված «կարգավորման կետերը» ստացան ՌԴ նախարարի բարձր ուշադրությունը, հեշտ չէ բացատրել, քանի որ գործընթացը գաղտնի է: Բայց ինչ-որ բան հուշում է, որ գուցե Բաքուն մտադիր է քայլ անել Ստեփանակերտը բանակցություններում ներառելու նպատակով:

Լավրովն այդ թեմայով ասում էր. «Ինչ վերաբերում է Փաշինյանի բազմաթիվ հայտարարություններին Լեռնային Ղարաբաղը բանակցություններում ներգրավելու անհրաժեշտության մասին, դա հարց է, որ պետք է լուծեն կոնֆլիկտի կողմերը: Իրենց ժամանակին Ղարաբաղի ներկայացուցիչները մասնակցել են Բաքվի ու Երևանի բանակցություններում: Հայաստանի ղեկավարության առաջարկով այդ պրակտիկան փոխվել է, իսկ բանակցություններն արդեն երկար տարիներ ուղղակի են վարվում միայն Հայաստանի ու Ադրբեջանի միջև և բանակցային դիրքորոշումներում հաշվի է առնում Ղարաբաղի մոտեցումները, բայց փոխելու համար ներկա երկկողմ ձևաչափը, պահանջվում է երկու կողմերի համաձայնությունը: Որքանով մենք գիտենք` այդպիսի համաձայնություն չկա: Ես չէի առաջադրի նախապայմաններ` սկսելու համար Լեռնային Ղարաբաղի կարգավորման բովանդակային հարցերի քննարկումը»: Գուցե այդ ուղղությամբ շրջադարձային պահ է, որին հետևելու է դինամիկ ու առարկայական բանակցային գործընթաց: Առայժմ մակերևույթին երևում են մի քանի տրենդներ: Մի կողմից` ակտիվանում են բանակցությունները ռուսական կողմի մասնակցությամբ, ավելի ճիշտ` Պուտինի անձնական ջանքերով, բայց այնպիսի, երբ ծուխը երևում է, իսկ կրակ չկա: Մյուս կողմից` ԱՄՆ Eurasianet-ն արձանագրում է, «կողմերի միջև չդադարող լեզվակռիվ է»: Նույնիսկ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խճճվեց` հայտարարեով, որ «չի կարող կոնկրետ արտահայտությունների գնահատական տալ»: Նրա խոսքով` «կարող է գնահատել և վերահաստատել Ռուսաստանի հակվածությունը կոնֆլիկտի կարգավորման քաղաքական-դիվանագիտական կարգավորման»: Մոսկվան առաջին հերթին նախապատվությունը այդ հարցում տալիս է կողմերի փոխադարձ պայմանավորվածությանը: Հիմա սպասենք` ե՞րբ և ինչպե՞ս է խաղի մեջ մտնելու Լավրովը:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Իսկ երբ Լավրովը խաղի մեջ մտնի, Հայաստանը պետք է պատասխանի հարցին` պատրա՞ստ է սուբստանտիվ բանակցությունների: Մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանը ասաց «ոչ» ու հեռացավ, Նիկոլ Փաշինյանն էլ իր «ոչն» է ասել և նվազագույնն անհասկանալի է` ինչու՞ են բանակցությունները նորից մտնում սեպարատ ձևաչափի մեջ` շրջանցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահներին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1424

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao