Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Լիբիայում իրավիճակը ծայրաստիճան սրվել է

Լիբիայում իրավիճակը ծայրաստիճան սրվել է
06.04.2019 | 23:09

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտահերթ նիստում «Լիբիայի ազգային բանակի» հրամանատար Խալիֆա Հաֆթարին կոչ է արել դադարեցնել հարձակումը մայրաքաղաք Տրիպոլիի վրա, որտեղ տեղակայված է երկրի կառավարությունը:


Նիստն անցկացվել է փակ դռների հետևում, բայց նիստը նախագահող Գերմանիայի ներկայացուցիչն ասել է, թե բոլոր մասնակիցները համաձայնել են, որ Լիբիայում պետք է դադարեցվեն բռնությունները, ովքեր բռնությունների կդիմեն, կենթարկվեն պատասխանատվության: Ապրիլի 5-ին, ԱԽ հայտարարությունից մի քանի ժամ առաջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Բենգազիում հանդիպել է Խալիֆա Հաֆթարին՝ փորձելով բանակցությունների միջոցով կանխել Տրիպոլիի վրա հարձակումն ու խուսափել քաղաքացիական պատերազմի արյունահեղությունից: «Լիբիան լքում եմ ծանր սրտով ու խոր մտահոգություններով: Ես դեռ հույս ունեմ՝ հնարավոր է խուսափել արյունալի հակամարտությունից Տրիպոլիում և քաղաքի շուրջ», - հանդիպումից հետո Թվիթերում գրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Մեծ յոթնյակի երկրների ԱԳ նախարարները ևս Ֆրանսիայում կայացած հանդիպմանը կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները Լիբիայում: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եգիպտական մամուլին հարցազրույցում ասել է, թե Ռուսաստանը Լիբիայում պաշտպանում է ազատ և արդար ընտրությունները, այլ ոչ թե խնդրի ռազմական լուծումը:


Լիբիայի արևելքում տեղակայված բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը ապրիլի 4-ին զորքին հրամայել է գրոհել մայրաքաղաք Տրիպոլիի վրա:
Վերջին տարիներին Խալիֆա Հաֆթարը մի քանի անգամ այցելել է Մոսկվա, հանդիպումներ ունեցել ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուի հետ: 2018-ի նոյեմբերին նրա վերջին այցի ժամանակ, Շոյգուի հետ հանդիպմանը ներկա է գտնվել նաև Եվգենի Պրիգոժինը, ում անունը կապվում է «Վագներ» մասնավոր ռազմականացված ընկերության հետ:

Դիտվել է՝ 1027

Մեկնաբանություններ