Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Թերեզա Մեյ. Մեծ Բրիտանիան կարող է երբեք դուրս չգալ ԵՄ-ից

Թերեզա Մեյ. Մեծ Բրիտանիան կարող է երբեք դուրս չգալ ԵՄ-ից
07.04.2019 | 15:29

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ բրեկզիտը կարող է չկայանալ, եթե խորհրդարանն ու կառավարությունը չկարողական համաձայնության գալ: «Վարչապետ դառնալուց ի վեր ես իմ առաջնահերթությունն եմ համարել բրեկզիտի իրականացումը, և այսօր էլ այն առաջնահերթություն է մնում: Ուզում եմ, որ Մեծ Բրիտանիան պատշաճ կերպով ԵՄ-ի կազմից հնարավորինս շուտ դուրս գա, իսկ դա նշանակում է, որ դա պետք է արվի այնպես, որ չխանգարի մարդկանց կյանքի ընթացքին»,- ասված է հայտարարության մեջ:

Վարչապետը նշել է, որ ԵՄ-ի հետ բրեկզիտի իր համաձայնեցված փաստաթուղթը 3 անգամ մերժվել է խորհրդարանում, և ոչինչ չի վկայում, որ ապագայում կընդունվի: «Քանի որ խորհրդարանը պարզ հասկացնել տվեց, որ կդադարեցնի գործընթացը, այժմ մենք ավելի լուրջ ընտրության առաջ ենք կանգնած. hամաձայնագրով լքել ԵՄ-ն կամ ընդհանրապես դուրս չգալ»,- հավելել է Մեյը՝ ընդգծելով, որ ինչքան ձգձգվի այդ գործընթացը, այնքան կմեծանա երբևէ Եվրամիության կազմից դուրս չգալու ռիսկը:

Դիտվել է՝ 572

Մեկնաբանություններ