ReAnimania 2019
 

Պոպուլիզմը սնուցում է ցինիզմը

Պոպուլիզմը սնուցում է ցինիզմը
08.04.2019 | 13:26

Times-ը և Guardian-ը գրում են, որ բրեկզիտի քաոսի ֆոնին բրիտանացիները սկսել են երազել ուժեղ ու նույնիսկ ավտորիտար ղեկավար ունենալու մասին: Նման ոչ մխիթարական եզրակացություններ են արվել հասարակական կարծիքի հարցումից: Հարցվածների 54%-ը դրական է վերաբերվում, որ երկիրը ղեկավարեն ավտորիտար առաջնորդներ և գործեն հակառակ խորհրդարանին: Բրիտանացիները լիովին բարեհաճ են վերաբերվում հնարավորությանը, որ իրենց ղեկավարը կխախտի կանոնները: Հարցվածները դեմ չեն, որ կառավարությունն իրավունք ունենա որոշումներ ընդունել և իրագործել` առանց պատգամավորների հավանության: Պատգամավորների նկատմամբ տարբեր հարցերում, այդ թվում բրեկզիտի, վստահություն է տածում 16 տարեկանից մեծ բրիտանացիների 25%-ը:
Times-ը գտնում է, որ հարցման տվյալները հետևանք են պոպուլիստական ճշման, մոլորության, որ վտանգավոր է ժողովրդավարության համար: Ամեն ինչում մեղավոր է բրեկզիտը, որի պատճառով բրիտանացիները կորցնում են հավատը քաղաքական գործիչների նկատմամբ և ուզում են ուժեղ առաջնորդներ ու պարզ լուծումներ: Պոպուլիզմի բացիլը, որ ախտահարել էր ԱՄՆ-ը, Իտալիան ու Հունգարիան, տեղափոխվել է Մեծ Բրիտանիա: Իսկ պոպուլիզմը սնուցոմ է ցինիզմը, որ ծնվում է գործիմացության պակասից: Երբ քաղաքական գործիչները ի ցույց են դնում իրենց կոռումպացվածությունը, տկարամիտ ու վախկոտ ընտրողները ուժեղ ձեռք են որոնում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Բրեկզիտը Մեծ Բրիտանիային ոչ միայն քաղաքականապես ու տնտեսապես, այլև բարոյահոգեբանական մթնոլորտով ու գաղափարապես սպառնում է հետ գցել մի քանի տասնամյակ ու հավասարեցնել Արևելյան Եվրոպայի երկրներին: Բայց դա ոչ թե բրեկզիտի հետևանքն է, այլ այն պատճառների, որ հնարավոր դարձրին բրեկզիտը:

Դիտվել է՝ 1355

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao