«Եթե չունես ռազմավարություն, ապագայում ոչ թե դու, այլ քեզ կզավթեն»

«Եթե չունես  ռազմավարություն, ապագայում ոչ թե դու, այլ քեզ կզավթեն»
09.04.2019 | 00:57

«Նորավանք» գիտակրթական արդեն լուծարված հիմնադրամի ղեկավար ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ «Իրատեսի» հետ զրույցում ասաց, որ հիմնադրամի լուծարման հարցը դատարանում է, և սպասում են, թե ինչ որոշում կկայացվի։ Պարոն Հարությունյանի հետ խոսեցինք Հայաստանի արտաքին քաղաքականության շուրջ։

-Ի՞նչ հունով ընթացավ մեր արտաքին քաղաքականությունն անցած մեկ տարվա ընթացքում։

-Կարելի է մեկ բան հստակ պնդել՝ ոչ համակարգված է ընթանում մեր արտաքին քաղաքականությունը։ Արցախյան հիմնախնդիրն էլ փակուղում է։ Բացակայում է համակարգային մոտեցում բոլոր հարցերին, այդ թվում՝ արտաքին քաղաքական խնդիրներին։

-Մեր հարաբերությունները գերտերությունների հետ փոփոխություն կրե՞լ են։

-Եթե անգամ փոխվել է, ապա ոչ համակարգված հայտարարություններն են ավելացել, որոնք իրականությունը չեն արտացոլում։ Մեր դաշնակիցներն այս հանգամանքը բավական սթափ ընկալում են, որն արտահայտվում է ոչ միայն հայտնի գործողություններով, ինչպես ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պարագայում է, այլև տնտեսական, քաղաքական ոլորտներում։ Առայժմ մեծ ուրախությունների պատճառ չեմ տեսնում։ Հայտարարությունների, ոչ թե գործերի քաղաքականություն է տարվում։

-Ներքին կյանքում ո՞ր խնդիրներն են Ձեզ ամենից շատ անհանգստացնում։

-Մեծ խնդիր է Հայաստանի քաղաքացիների ոչ բարձր մտավոր մակարդակը։ Սրընթաց նվազել է մտավոր աշխատանքով զբաղվող, բարդ աշխատանքներ կատարող մարդկանց թիվը։ Պարտադիր չէ, որ բոլորը լինեն մաթեմատիկոս կամ ֆիզիկոս, խառատը կամ փականագործը ևս կարող են ունենալ մտավոր բարձր մակարդակ, իսկ նմանների թիվը շատ քիչ է։

-Ինչո՞վ է պայմանավորված մտավոր բարձր մակարդակ ունեցող մարդկանց թվի կրճատումը։

-Ինչպես նախկին, այնպես էլ այսօրվա իշխանությունները չեն պատկերացնում, թե որքան կարևոր է այդ հանգամանքը։ Օրինակ, երբ խոսում ենք արցախյան պատերազմի մասին, ուզում եմ հիշեցնել, որ մենք այդ պատերազմում հաղթեցինք մեր մտավոր, հոգևոր հատկանիշների շնորհիվ։ Հայաստանի մարդկային կապիտալն այդ տարիներին շատ բարձր էր։ Հիշյալ ցուցանիշով այսօր զիջում ենք անգամ Ադրբեջանին։ Մեր համալսարանները, որքան էլ ցավալի է, զիջում են ադրբեջանական և վրացական համալսարաններին։ ՈՒ սա այն պարագայում, երբ հայկական էթնոսը բավական ընդունակ է գիտությունների, արվեստի հանդեպ։ Չեն ստեղծվում մշակութային, գիտական, տեխնոլոգիական արժեքներ։

-Ժամանակին Գեբելսն է ասել՝ եթե ուզում ես որևէ երկիր նվաճել առանց կրակոցի, խփիր-ոչնչացրու նրա մշակույթը։

-Այդպես էլ կա։

Արդի քաղաքականության օրենքների համաձայն երկիրը կարելի է գրավել առանց զենքի, եթե նվազեցնում ես երկրի մտավոր, հոգևոր մակարդակը, նրանք ավտոմատ դառնում են հպատակ, քանի որ չունեն դիմակայելու ներուժ։ Այս հանգամանքն ինձ շատ անհանգստացնում է, հատկապես Հայաստան-Ադրբեջան դիմակայության շրջանակում։ Այս վիճակը շատ երկար կտևի, մանավանդ հիբրիդային պատերազմների այս շրջանում, քանի որ որևիցե համաձայնագիր, պայմանագիր չի աշխատում։ Պետք է լրջորեն զբաղվել այս հարցերով։ Բայց առայժմ չեմ տեսնում այն կանխանշաները, միտումները, որ այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում։

-Այսօր այն ամենը, ինչ նախկին իշխանությունների հետ է կապված, ժխտվում է, անպետք համարվում։ Նախկին պրոֆեսիոնալ կադրերը փոխարինվում են ընդամենը փողոց ու ճանապարհ փակած «հեղափոխականներով»։ Սա մտահոգիչ չէ՞։

-Քաղաքագիտությունում կա այսպիսի հասկացություն՝ պատմության քաղաքականություն։ Երրորդ հանրապետությունում գրեթե մոռացության էր մատնված երկրորդ հանրապետությունը, շատ քիչ էր խոսվում նրա մասին, չնայած գիտական, տեխնոլոգիական, մշակութային ոլորտներում առաջատար դիրքեր էինք գրավում։ Հիմա փորձ է կատարվում ջնջելու անկախության անցնող տարիների ողջ պատմությունը։ Մեր անկախության հիմնական ձեռքբերումը ղարաբաղյան խնդիրն էր, որն այն տարիներին կարողացանք լուծել, բայց հիմա նույնիսկ դա են փորձում մոռացության մատնել։ Խարխլվում է պետության հիմնադիրների լուման այդ գործում և նրանց մասին ոչինչ չի ասվում։ Սա շատ վտանգավոր է, հատկապես հոգևոր, արժեքային համակարգի անվտանգության տեսանկյունից։ Իզուր չէ, որ քաղաքագիտությունում ասվում է` որպեսզի նվաճես ոչ բարեկամական երկիրը, պիտի ջնջես նրա պատմությունը։

-Եվ մշակույթը։ Դա էլ ջնջման փուլում է։

-Մշակույթի ոլորտում անգամ այն փոքր ծիլերը, որ մնացել էին, տարօրինակ վերաբերմունքի են արժանանում։

-Այս տեմպերը Ձեզ ի՞նչ են հուշում, ու՞ր ենք գնում։

-Դժվար է ասել, թե ուր ենք գնում։ Հայաստանում չկան կանխատեսման ինստիտուտներ, որոնք ամենակարևորն են քաղաքագիտությունում։ Թե ինչ սցենարներ կարող են լինել, բարդ է ասել, բայց գիտեմ մեկ բան. բոլոր տիպի հեղափոխությունները, որոնք վերջին տասնամյակներում են եղել, ունենում են աշխարհաքաղաքական ենթատեքստ։ Տեսանք, թե ինչ եղավ Վրաստանում։ Ամեն ինչ արվեց, որ 2008-ին Վրաստանը պատերազմի Ռուսաստանի հետ, և այդ երկրների միջև մեծ պատնեշ, ամրոց կառուցվի, որ դեռ երկար տարիներ նրանք անգամ բարեկամ երկրներ չլինեն։ Ես շատ վախենում են նաև, որ այդպիսի սցենար կարող է մեզ համար էլ լինել։ Նույնը ՈՒկրաինայի դեպքում է։ Մայդանը բերեց այն բանին, որ քաղաքագիտորեն, գենետիկորեն երկու եղբայր ժողովուրդներն այսօր պատերազմական վիճակում են։ Սա ողբերգություն է երկու ժողովուրդների համար էլ։ Տա Աստված, որ մենք վատ սցենարներից խուսափենք։

-Ի վերջո, այսօր և իշխանական, և ընդդիմադիր դաշտում քաղաքագիտական միտքը ի՞նչ վիճակում է։

-Ցավոք, այդ առումով բարձր գնահատական դժվար է տալ և ընդդիմադիրներին, և իշխանականներին։ Ընդդիմադիրների քայլերը զուտ տակտիկական մակարդակով են, ով ինչ ասաց, ինչ արեց։ Իշխանությունում էլ նույնն է, անգամ իրավիճակային լուծումներ չեն տրվում հարցերին։ Սցենարներ են առաջարկում, հայտարարություններ անում, բայց դրանից այն կողմ ոչինչ չի արվում։ Այսօր հարկավոր է գիտականորեն մշակված, մտածված ռազմավարություն։ Իզուր չէ, որ չինացիներն ասում են, որ ռազմավարությունն ապագայի զավթումն է։ Եթե չունես ռազմավարություն, ապագայում ոչ թե դու, այլ քեզ կզավթեն։

Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

-Ի՞նչ հունով ընթացավ մեր արտաքին քաղաքականությունն անցած մեկ տարվա ընթացքում։-Կարելի է մեկ բան հստակ պնդել՝ ոչ համակարգված է ընթանում մեր արտաքին քաղաքականությունը։ Արցախյան հիմնախնդիրն էլ փակուղում է։ Բացակայում է համակարգային մոտեցում բոլոր հարցերին, այդ թվում՝ արտաքին քաղաքական խնդիրներին։-Մեր հարաբերությունները գերտերությունների հետ փոփոխություն կրե՞լ են։-Եթե անգամ փոխվել է, ապա ոչ համակարգված հայտարարություններն են ավելացել, որոնք իրականությունը չեն արտացոլում։ Մեր դաշնակիցներն այս հանգամանքը բավական սթափ ընկալում են, որն արտահայտվում է ոչ միայն հայտնի գործողություններով, ինչպես ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պարագայում է, այլև տնտեսական, քաղաքական ոլորտներում։ Առայժմ մեծ ուրախությունների պատճառ չեմ տեսնում։ Հայտարարությունների, ոչ թե գործերի քաղաքականություն է տարվում։-Ներքին կյանքում ո՞ր խնդիրներն են Ձեզ ամենից շատ անհանգստացնում։-Մեծ խնդիր է Հայաստանի քաղաքացիների ոչ բարձր մտավոր մակարդակը։ Սրընթաց նվազել է մտավոր աշխատանքով զբաղվող, բարդ աշխատանքներ կատարող մարդկանց թիվը։ Պարտադիր չէ, որ բոլորը լինեն մաթեմատիկոս կամ ֆիզիկոս, խառատը կամ փականագործը ևս կարող են ունենալ մտավոր բարձր մակարդակ, իսկ նմանների թիվը շատ քիչ է։ -Ինչո՞վ է պայմանավորված մտավոր բարձր մակարդակ ունեցող մարդկանց թվի կրճատումը։-Ինչպես նախկին, այնպես էլ այսօրվա իշխանությունները չեն պատկերացնում, թե որքան կարևոր է այդ հանգամանքը։ Օրինակ, երբ խոսում ենք արցախյան պատերազմի մասին, ուզում եմ հիշեցնել, որ մենք այդ պատերազմում հաղթեցինք մեր մտավոր, հոգևոր հատկանիշների շնորհիվ։ Հայաստանի մարդկային կապիտալն այդ տարիներին շատ բարձր էր։ Հիշյալ ցուցանիշով այսօր զիջում ենք անգամ Ադրբեջանին։ Մեր համալսարանները, որքան էլ ցավալի է, զիջում են ադրբեջանական և վրացական համալսարաններին։ ՈՒ սա այն պարագայում, երբ հայկական էթնոսը բավական ընդունակ է գիտությունների, արվեստի հանդեպ։ Չեն ստեղծվում մշակութային, գիտական, տեխնոլոգիական արժեքներ։ -Ժամանակին Գեբելսն է ասել՝ եթե ուզում ես որևէ երկիր նվաճել առանց կրակոցի, խփիր-ոչնչացրու նրա մշակույթը։-Այդպես էլ կա։Արդի քաղաքականության օրենքների համաձայն երկիրը կարելի է գրավել առանց զենքի, եթե նվազեցնում ես երկրի մտավոր, հոգևոր մակարդակը, նրանք ավտոմատ դառնում են հպատակ, քանի որ չունեն դիմակայելու ներուժ։ Այս հանգամանքն ինձ շատ անհանգստացնում է, հատկապես Հայաստան-Ադրբեջան դիմակայության շրջանակում։ Այս վիճակը շատ երկար կտևի, մանավանդ հիբրիդային պատերազմների այս շրջանում, քանի որ որևիցե համաձայնագիր, պայմանագիր չի աշխատում։ Պետք է լրջորեն զբաղվել այս հարցերով։ Բայց առայժմ չեմ տեսնում այն կանխանշաները, միտումները, որ այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում։-Այսօր այն ամենը, ինչ նախկին իշխանությունների հետ է կապված, ժխտվում է, անպետք համարվում։ Նախկին պրոֆեսիոնալ կադրերը փոխարինվում են ընդամենը փողոց ու ճանապարհ փակած «հեղափոխականներով»։ Սա մտահոգիչ չէ՞։-Քաղաքագիտությունում կա այսպիսի հասկացություն՝ պատմության քաղաքականություն։ Երրորդ հանրապետությունում գրեթե մոռացության էր մատնված երկրորդ հանրապետությունը, շատ քիչ էր խոսվում նրա մասին, չնայած գիտական, տեխնոլոգիական, մշակութային ոլորտներում առաջատար դիրքեր էինք գրավում։ Հիմա փորձ է կատարվում ջնջելու անկախության անցնող տարիների ողջ պատմությունը։ Մեր անկախության հիմնական ձեռքբերումը ղարաբաղյան խնդիրն էր, որն այն տարիներին կարողացանք լուծել, բայց հիմա նույնիսկ դա են փորձում մոռացության մատնել։ Խարխլվում է պետության հիմնադիրների լուման այդ գործում և նրանց մասին ոչինչ չի ասվում։ Սա շատ վտանգավոր է, հատկապես հոգևոր, արժեքային համակարգի անվտանգության տեսանկյունից։ Իզուր չէ, որ քաղաքագիտությունում ասվում է` որպեսզի նվաճես ոչ բարեկամական երկիրը, պիտի ջնջես նրա պատմությունը։-Եվ մշակույթը։ Դա էլ ջնջման փուլում է։-Մշակույթի ոլորտում անգամ այն փոքր ծիլերը, որ մնացել էին, տարօրինակ վերաբերմունքի են արժանանում։-Այս տեմպերը Ձեզ ի՞նչ են հուշում, ու՞ր ենք գնում։-Դժվար է ասել, թե ուր ենք գնում։ Հայաստանում չկան կանխատեսման ինստիտուտներ, որոնք ամենակարևորն են քաղաքագիտությունում։ Թե ինչ սցենարներ կարող են լինել, բարդ է ասել, բայց գիտեմ մեկ բան. բոլոր տիպի հեղափոխությունները, որոնք վերջին տասնամյակներում են եղել, ունենում են աշխարհաքաղաքական ենթատեքստ։ Տեսանք, թե ինչ եղավ Վրաստանում։ Ամեն ինչ արվեց, որ 2008-ին Վրաստանը պատերազմի Ռուսաստանի հետ, և այդ երկրների միջև մեծ պատնեշ, ամրոց կառուցվի, որ դեռ երկար տարիներ նրանք անգամ բարեկամ երկրներ չլինեն։ Ես շատ վախենում են նաև, որ այդպիսի սցենար կարող է մեզ համար էլ լինել։ Նույնը ՈՒկրաինայի դեպքում է։ Մայդանը բերեց այն բանին, որ քաղաքագիտորեն, գենետիկորեն երկու եղբայր ժողովուրդներն այսօր պատերազմական վիճակում են։ Սա ողբերգություն է երկու ժողովուրդների համար էլ։ Տա Աստված, որ մենք վատ սցենարներից խուսափենք։-Ի վերջո, այսօր և իշխանական, և ընդդիմադիր դաշտում քաղաքագիտական միտքը ի՞նչ վիճակում է։-Ցավոք, այդ առումով բարձր գնահատական դժվար է տալ և ընդդիմադիրներին, և իշխանականներին։ Ընդդիմադիրների քայլերը զուտ տակտիկական մակարդակով են, ով ինչ ասաց, ինչ արեց։ Իշխանությունում էլ նույնն է, անգամ իրավիճակային լուծումներ չեն տրվում հարցերին։ Սցենարներ են առաջարկում, հայտարարություններ անում, բայց դրանից այն կողմ ոչինչ չի արվում։ Այսօր հարկավոր է գիտականորեն մշակված, մտածված ռազմավարություն։ Իզուր չէ, որ չինացիներն ասում են, որ ռազմավարությունն ապագայի զավթումն է։ Եթե չունես ռազմավարություն, ապագայում ոչ թե դու, այլ քեզ կզավթեն։

Դիտվել է՝ 1489

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao