Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նոր հարկային օրենսգրքի նախագծում փոփոխությունները անհրաժեշտություն են

Նոր հարկային օրենսգրքի նախագծում փոփոխությունները անհրաժեշտություն են
12.04.2019 | 01:44

«Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության» (ՀԱԳՄ) հետ մեր համագործակցությունը շատ ակտիվ է, այս կառույցը կարևոր հարթակ է, որի միջոցով գործարարներն ու արդյունաբերողները կարողանում են իրենց ձայնը հնչեցնել և հասցնել կառավարությանը»,- մեզ հետ զրույցում ասաց Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (ՀԱԱՊ) առաջին փոխնախագահ Էլինա Մարգարյանը, ընդգծելով, որ ինքն արտահայտում է գործարարների հավաքական կարծիքը։ Դե ինչ, ինչպես ասում են՝ «գեղ կանգնի, գերան կկոտրի», և այն, որ շուրջ երեք ամսվա թեժ պայքարից հետո կառավարությունը որոշեց հարկային օրենսգրքի նախագծում սառեցնել ոչ ալկոհոլային ըմպելիքների և ջրերի վրա ակցիզային հարկի կիրառումը, ըստ էության, դրա ապացույցն է։


Թեև խնդիրը կարծես լուծվել է, սակայն դեռևս հարկային նոր օրենսգիրքը հաստատված չէ, իսկ դա նշանակում է, որ գործարարները անելիք ունեն՝ իրենց տեսակետները գործադրին հասցնելու առումով։ Անցած շաբաթ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ՀԱԱՊ-ի և ՀԱԳՄ-ի կազմակերպած քննարկման ընթացքում կարևոր շեշտադրումներ արվեցին։ Ողջունելով ԱՀ-ով չհարկելու մասին կառավարության որոշումը, կողմերը պատրաստակամություն հայտնեցին մասնակցելու այդ թեմայով անցկացվելիք հանրային քննարկումներին և կառավարության աշխատանքային խմբերին։


Հիշեցնենք, որ ոչ ալկոհոլային ըմպելիքների վրա ԱՀ-ի կիրառման անհրաժեշտությունը կառավարությունը պայմանավորում էր նաև մարդկանց առողջության պահպանմամբ։ Սակայն այս մոտեցումը կորցրեց իր արդիականությունը, երբ քննարկմանը հրավիրված «Կոկա-կոլա» ընկերության տնտեսագիտական հարցերով տնօրեն Մայքլ Բոնդ Նիլսոնը պաշտոնապես հայտարարեց. «Կա՞ն միջազգային գիտական ապացույցներ, որ ոչ ալկոհոլային խմիչքները ԱՀ-ով հարկելը, կամ դրանց գնի բարձրացումը դրական է ազդել մարդկանց առողջության վրա. չկա նման հետազոտություն»։ Ավելին, բանախոսը ներկայացրեց Մեծ Բրիտանիայի և Դանիայի՝ այդ ըմպելիքները ԱՀ-ով հարկելու տխուր փորձը և նշեց. «Մեծ Բրիտանիան նախատեսում էր տարեկան հավաքագրել 40 մլն դոլար, սակայն հավաքագրեց 20 մլն դոլար և ունեցավ եկամուտների նվազում ու աշխատատեղերի կորուստ»։ Այլ կերպ ասած՝ միջազգային օրինակը փաստեց, որ ԱՀ-ի կիրառումը ոչ ոգելից ըմպելիքների վրա բացասական ազդեցություն է ունենում բոլոր առումներով։
Միաժամանակ, քննարկման կազմակերպիչների կարծիքով, յուրաքանչյուր նոր հարկատեսակի ներդրման համար անհրաժեշտ են արդարացված հիմնավորումներ և երկխոսություն ոլորտի ներկայացուցիչների հետ։ Այս հայտարարությունը անելով՝ և՛ ՀԱԱՊ-ը, և՛ ՀԱԳՄ-ն ներկայացրին իրենց մտավախությունները։


Ըստ այդմ, պետք է բացառվի բացասական տնտեսական ազդեցության հնարավորությունը, քանի որ առաջարկված հարկի ներդրումն անխուսափելիորեն կհանգեցնի ոլորտի ամբողջ արժեշղթայի՝ ձեռնարկությունների, մատակարարների, վաճառքի ծավալների, եկամուտների, շահութաբերության նվազման և, որպես հետևանք, ներդրումների զսպման ու աշխատատեղերի կրճատման՝ հանգեցնելով հակառակ արդյունքի և չեն կարող համալրել պետական բյուջեն։
Երկրորդ՝ այն բացասական ազդեցություն կունենա փոքր և միջին ձեռնարկությունների վրա, քանի որ Հայաստանում ըմպելիք արտադրող ընկերությունների մոտ 25 տոկոսը փոքր և միջին են և, որպես կանոն, գործում են ցածր գնային սեգմենտում, որտեղ նոր ակցիզային հարկի կիրառումն անվերապահորեն կհանգեցնի 30-40 % գնաճի, հետևաբար՝ վաճառքի անկման և ձեռնարկությունների գործունեության դադարեցման։


Երրորդ՝ սննդամթերքի ու ըմպելիքների «առողջ» և «անառողջ» դասակարգման հատկանիշները պետք է հիմնավորվեն առանց խտրականության, և դասակարգումը պետք է լինի գիտականորեն ապացուցված։ Ըստ միջազգային փորձագետների, առաջարկվող հարկի սահմանումը չի կարող նպաստել առողջապահական հիմնարար նպատակներին հասնելուն, ավելին, կստեղծի էական տնտեսական վտանգներ։
Չորրորդ՝ միջավայրը պետք է լինի կանխատեսելի ներդրումները խրախուսելու համար, քանի որ օրենսդրական նախաձեռնությունների նման հապշտապ իրականացումը ոչ միայն անմիջականորեն կվնասի ոլորտի ձեռնարկություններին ու նրանց ֆինանսավորող տեղական ու օտարերկրյա կառույցներին, այլև օրենսդրության կանխատեսելիությանը՝ պատկերացմանը՝ զսպելով ապագա հնարավոր ներդրումները։


Դե ինչ, հուսանք, որ այս քննարկումը վերջինը չի լինի և կտա իր դրական արդյունքը, քանի որ խնդիրը կարևոր է ոչ միայն ԱՀ-ի, այլև նոր հարկային օրենսգրքում բոլոր խնդրահարույց կետերը վերանայելու առումով։ Ի վերջո, ավելի լավ է փոքր-ինչ ուշ հաստատել նոր օրենսգիրքը, քան ընդունելուց հետո փոփոխությունների միջոցով փորձել վերացնել հետևանքները։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3739

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ