Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ալեքսանդր Լուկաշենկո. Ռուսաստանը լկտիացել է և Բելառուսի ձեռքերն է ոլորում

Ալեքսանդր Լուկաշենկո. Ռուսաստանը լկտիացել է և Բելառուսի ձեռքերն է ոլորում
12.04.2019 | 14:29

Մոսկվայի և Մինսկի հարաբերություններում նորից լարվածություն է: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկան հայտարարել է, որ բելառուսական արտադրանքի ներմուծումը սահմանափակելու Ռուսաստանի որոշումը գործնականում հավասարազոր է պատժամիջոցի: Ապրիլի 10-ին "Россельхознадзор"-ն արգելել է Բելառուսից խնձորի և տանձի ներմուծումը, մարտի վերջին արգելել էր Բելառուսի տարածքով թուրքական արտադրության տանձի ներմուծումը: «Մենք պարտավոր ենք համապատասխան միջոցներ ձեռնարկել, թե չէ ամեն անգամ, երբ մեր ձախ ծնոտին ապտակ են տալիս, մենք աջն ենք դարձնում», - ասել է զայրացած Լուկաշենկան: Բելառուսի նախագահը կշտամբել է ռուսներին՝ զարմանք և վրդովմունք հայտնելով, որ պատժամիջոցների տակ գտնվող Մոսկվան նույն մեթոդն է գործադրում: «Հենց նրանք են հիմա պատժամիջոցների տակ և դատապարտում են դա, և ես նրանց այդ հարցում աջակցում եմ, բայց արի ու տես, որ նրանք այդ նույն զենքը կիրառում են իրենց ամենամերձավոր դաշնակիցների դեմ», - ասել է Բելառուսի ղեկավարը:


Նոր վեճը ծագել է, երբ ռուսները բելառուսներից պահանջել են վերանորոգել Բելառուսի տարածքով անցկացված նավթատար խողովակաշարերը, որոնցով ռուսական էներգակիրները փոխադրվում են Եվրոպա: «Ուզում եք վերանորոգել՝ վերանորոգեք, այլապես Ռուսաստանի համար մեր արած բարի գործերին նրանք չարիքով են պատասխանում: Այնքան են լկտիացել, որ սկսել են մեր ձեռքերը ոլորել», - ասել է Լուկաշենկան: Կառավարության տնտեսական բլոկի պատասխանատուների հետ խորհրդակցության ընթացքում Բելառուսի նախագահն ասել է, որ չի կարելի ենթարկվել խողովակաշարերը նորոգելու Մոսկվայի պահանջներին: «Այդ խողովակաշարերը վաղուց էր պետք փակել, բայց մենք պահպանում էինք, սպասարկում, գիտակցելով, որ դրանցով է փոխադրվում Ռուսաստանի հիմնական արտահանումը», - նեղսրտել է Լուկաշենկան:


Նրա մեկնաբանություններին արձագանքել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նա ասել է, թե «ռուս-բելառուսական հարաբերությունների քննարկումը պահանջում է ուրիշ տոնայնություն, այնպիսին, որը կհամապատասխաներ երկու դաշնակիցների կապերին»: Նա նշել է, թե Մոսկվայում ըմբռնումով են վերաբերվում Լուկաշենկայի զգացական պոռթկումներին, «քանի որ երկու երկրների հաստատած առանձնահատուկ սերտ կապերի շրջանակում են»: Պեսկովը ընդգծել է, որ Մոսկվան Մինսկի նկատմամբ երբևէ պատժամիջոցներ չի սահմանել:

Դիտվել է՝ 410

Մեկնաբանություններ