Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Լիբիայի կառավարական զորքերը շարունակում են պայքարել Տրիպոլիի համար

Լիբիայի կառավարական զորքերը շարունակում են պայքարել Տրիպոլիի համար
12.04.2019 | 14:32

Լիբիայի միջազգայնորեն ճանաչված կառավարության զորքերը շարունակում են պայքարել մայրաքաղաք Տրիպոլիի վերահսկողությունը պահպանելու համար։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել է, որ երկիրը «շատ վտանգավոր իրավիճակում է»: Երեկ ՄԱԿ-ի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ Տրիպոլիի մոտ վեց օրում 56 մարդ է զոհվել, 266-ը վիրավորվել է, հազարավոր մարդիկ լքել են տարածքը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները՝ ընդգծելով, որ դա դեռ հնարավոր է անել։ «Լիբիայի ազգային բանակի» հրամանատար Խալիֆա Հաֆթարը ապրիլի սկզբին զորքին հրամայել է գրոհել Տրիպոլիի վրա:

Դիտվել է՝ 388

Մեկնաբանություններ