«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրը ձերբակալվել է

Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրը ձերբակալվել է
12.04.2019 | 14:33

Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրը ձերբակալված է և հեռացված պաշտոնից` պետական հեռուստաընկերության եթերում ապրիլի 11-ին հայտարարել է ՊՆ նախարարը։ «Ես՝ որպես պաշտպանության նախարար և Անվտանգության բարձրագույն խորհրդի նախագահ, հայտարարում եմ, որ մենք հեռացրել ենք այս ռեժիմին և ձերբակալել ղեկավարին։ Նա ձերբակալվել և պահվում է անվտանգ վայրում», - հայտարարել է ՊՆ նախարարը։ Նրա խոսքով, երկու տարի անցումային շրջանում երկիրը ղեկավարելու է ռազմական խորհուրդը՝ մինչև ընտրություններ անցկացնելը։ Նա արտակարգ դրություն է հայտարարել, ասել, որ ամբողջ երկրով մեկ հրադադար է հաստատվում, Սահմանադրությունը չի գործում, Սուդանի օդային տարածքը 24 ժամով փակվում է, սահմանային անցակետերը փակվում են մինչև հետագա հայտարարությունները։ Սուդանի մայրաքաղաքից ստացվող լուրերի համաձայն՝ բանակը հսկում է կարևոր օբյեկտները։

Պաշտոնանկ արված Օմար ալ-Բաշիրը երեք տասնամյակ Սուդանի նախագահն էր, նա կասկածվում է երկրի արևմուտքում՝ Դարֆուրում իրականացված մարդկության դեմ հանցագործությունները կազմակերպելու մեջ։ Նրա նկատմամբ միջազգային դատարանը հետախուզում է հայտարարել, նրա նախագահության շրջանում Հարավային Սուդանն անջատվեց և անկախ պետություն դարձավ։ Օմար ալ-Բաշիրի դեմ արդեն մի քանի ամիս բազմամարդ բողոքի ցույցեր էին անցկացվում։

Դիտվել է՝ 469

Մեկնաբանություններ