«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Մաքրության պահպանման թիվ մեկ հասցեատերը Երևանի քաղաքապետարանը պետք է լինի

Մաքրության պահպանման թիվ մեկ հասցեատերը Երևանի քաղաքապետարանը պետք է լինի
12.04.2019 | 14:35

Մայրաքաղաքն աղբի մեջ կորած է, ահազանգում են ֆեյսբուքյան օգտատերերը՝ համացանցը հեղեղելով տարբեր համայնքներում աղբակույտերի լուսանկարներով:
Իրավիճակն անմխիթար էր անգամ կենտրոնական փողոցներում: Երևանի ավագանում ընդդիմադիր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մաքրության ու կարգուկանոնի հաստատման քարոզչությունը նախ մայրաքաղաքում տիրող իրավիճակից պետք է սկսի, և գործադիրի ղեկավարի հորդորի թիվ մեկ հասցեատերը Երեւանի քաղաքապետարանը պետք է լինի: «Երբ վարչապետը այցելում է այս կամ այն հաստատություն, խոսում տարածքի մաքրության կարևորության մասին, առաջին հերթին նաև քաղաքի պարագայում պետք է անդրադառնանք և ասենք, որ աղբահանության խնդրի լուծումը այս տարի ևս ձախողված կարելի է համարել, որովհետև տեսնում ենք, թե ինչ վիճակ է տիրում: Արդեն քանի ամիս է անցել քաղաքապետի պաշտոնավարումից, քանի ամիս է անցել այն պահից, երբ քաղաքապետը հայտարարեց, որ բանակցություններ են ընթանում, և մենք տեսնում ենք, որ դրանք անօգուտ, անարդյունք բանակցություններ են, և ունենք սրված վիճակ»:

Շրջակա միջավայրի մաքրությունը վարչապետի օրակարգի գլխավոր հարցերից է դարձել: Վերջին շրջանում երկրի ղեկավարի մասնակցությամբ սկանդալները հենց այս թեմայով են: Նախ մարտի 23-ին Համազգային թատրոնի նորակառույց շենքի հիմնարկեքի արարողության ժամանակ վարչապետը խիստ վրդովվեց շինհրապարակում ու հարակից տարածքում թափված ծխախոտի մնացուկների ու աղբի պատճառով, անձամբ լծվեց մաքրության գործին: Սրան հաջորդեց մաքսատան միջադեպը, երբ Երբ վարչապետը տեղում հրահանգեց ոչ պատշաճ վիճակում գտնվող դրոշի համար աշխատանքից հեռացնել երիտասարդ աշխատակցին: Իսկ մայրաքաղաքում տիրող իրավիճակով պայմանավորված, ըստ Դավիթ Խաժակյանի, ոչ միայն աշխատանքից ազատվելու հրահանգներ չկան, այլ նույնիսկ աղբահանության բարելավման ժամկետներն են անորոշ. «Միջավայրը երբ մաքուր է լինում, մարդիկ սկսում են քիչ աղտոտել կամ չաղտոտել: Այսինքն, միջավայրի ընդհանուր առմամբ մաքրությունը շատ կարևոր է մարդկանց վարքագծի ձևավորման հարցում: Եվ երբ քաղաքում ընդհանուր առմամբ աղբահանությունը, որի թիվ մեկ հասցեատերը քաղաքապետարանն է և մասնավոր կազմակերպությունը, թերի են իրականացնում, և քաղաքը վերածվել է բաց երկնքի տակ աղբանոցի, նաև մարդկանց մեղադրել, որ իրենց էդ աղբանոցի վրա է՛լ ավելի են ավելացնում, արդարացված կլինի այնքանով, որքանով առաջինը իրենք իրենց անդրադառնան»:

Դիտվել է՝ 391

Մեկնաբանություններ