ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Լիկուդը Կնեսետում 36 տեղ է ստանում

Լիկուդը Կնեսետում 36 տեղ է ստանում
12.04.2019 | 14:38

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը խորհրդարանի ընտրություններում բոլոր ձայների հաշվումից հետո 36 տեղ է ստանում 120 տեղանոց Կնեսետում, հայտնել է Իսրայելի Kan պետական ռադիոն:


«Լիկուդ»-ի գլխավոր մրցակիցը՝ գլխավոր շտաբի նախկին պետ Բենի Գանցիի «Կահոլ-Լավան» կենտրոնամետ դաշինքը, ստանում է 35 մանդատ: ՇԱՍ և «Յահադուտա խա-Տորա» կրոնական կուսակցությունները խորհրդարանում ստանում են 8 և 7 տեղ, «Ավոդա» ձախ կուսակցությունը՝ 6, պաշտպանության նախկին նախարար Ավիգդոր Լիբերմանի «Մեր տունը Իսրայելն է» կազմակերպությունը` 5, նույնքան էլ «Աջ կուսակցությունների միություն» դաշինքը:


Ապագա աջ կառավարությունն ստանում է 65 մանդատ: ԿԸՀ-ն ուրբաթ հայտնել է, որ ընտրություններին մասնակցությունը կազմել է 68,38 տոկոս, քվեարկել է ավելի քան 4,3 մլն իսրայելացի՝ ձայնի իրավունք ունեցող ավելի քան 6 մլն ընտրողներից

Դիտվել է՝ 433

Մեկնաբանություններ