«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Վրացական կողմը ամեն ինչ արել է, որ Բախտաձեի ընդունելությունը մատուցվի ավելի ջերմ ու տպավորիչ, քան Փաշինյանինը

Վրացական կողմը ամեն ինչ արել է, որ Բախտաձեի ընդունելությունը մատուցվի ավելի ջերմ ու տպավորիչ, քան Փաշինյանինը
12.04.2019 | 14:41

«Փաստը» գրում է. «Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որտեղ ելույթ ունեցավ և վեհաժողովականների հարցերին պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանից մեկ օր առաջ Ստրասբուրգում էր Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն: Վրացական կողմը ամեն ինչ արել է, որ Բախտաձեի ընդունելությունը մատուցվի ավելի ջերմ ու տպավորիչ, քան Փաշինյանինը: Իրականում առանձնակի տարբերություն գտնելը դժվար է: Հերթական անգամ Վրաստանի ու Հայաստանի վարչապետների աշխատանքային գրաֆիկները համընկնում են: Դժվար է ասել, թե որքանով են օրինաչափ համընկնումները, սակայն փաստ է, որ նման դեպքերում երկրների համապատասխան կառույցները, որպես կանոն, հաշվի են առնում այդպիսի երևույթները՝ ակամա «մրցակցությունից» շահող դուրս գալու նպատակով, որքան էլ այդ հանգամանքը, մեղմ ասած, առաջնային չէ նման այցերի պարագայում»:

Դիտվել է՝ 442

Մեկնաբանություններ