Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Լատենտային կոռուպցիայի դրսևորման կասկածներ

Լատենտային կոռուպցիայի դրսևորման կասկածներ
12.04.2019 | 14:43

«Ժամանակը» գրում է. «Երեկ կառավարության նիստում քննարկվել է ՄԱԿ-ի կողմից Հայաստանի բնապահպանության նախարարությանը 13 մլն 650 հազար դրամ արժողությամբ տրանսպորտային միջոց նվիրաբերելու հարցը: Չնայած պաշտոնապես նշվում է, որ այս նվիրատվությունը կատարվում է «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ շրջանակում, սակայն որոշ փորձագետներ կասկածներ ունեն, որ սա լատենտային կոռուպցիայի դրսևորում է, երբ միջազգային կազմակերպությունը կաշառում է պետական կառույցին՝ իր համար շահեկան ծրագրեր առաջ մղելու նպատակով»:

Դիտվել է՝ 480

Մեկնաբանություններ