Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Փաշինյանի «եվրոպական» լռությունը. նա խուսափո՞ւմ է ՀՀ-ի եվրոպական ինտեգրման մասին խոսելուց

Փաշինյանի «եվրոպական» լռությունը. նա խուսափո՞ւմ է ՀՀ-ի եվրոպական ինտեգրման մասին խոսելուց
12.04.2019 | 14:44

«Ժամանակը» գրում է. «Երեկ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ելույթ էր ունենում ԵԽԽՎ-ում։ Մեր հարևան երկրի վարչապետը, ըստ էության, խոսում էր վրացական երազանքի մասին, Վրաստանը համաեվրոպական ընտանիքի մաս տեսնելու ու տեսլականի մասին։ Վրաստանի վարչապետի ելույթը ելույթ էր ապագայի մասին, այն ապագայի, որը Վրաստանը իր համար տեսնում է եվրոպական պետությունների ընտանիքում։ Այսօր նույն ամբիոնից ելույթ ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա, ինչպես անում է իր արտերկրյա գրեթե բոլոր այցերի ընթացքում, մանրամասն խոսեց անցած տարի Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության մասին։ Նիկոլ Փաշինյանի գրեթե ողջ ելույթը, բացառությամբ Ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հատվածի, նվիրված էր թավշյա հեղափոխությանը։ Նրա ելույթում բարձրացված հարցերը, թավշյա հեղափոխության արժևորումն ու գնահատումը իհարկե անվիճելի են։ Սակայն նման ելույթներում արտահայտվում է մի շերտ, որը կարող է ոչ միարժեք ընկալման արժանանալ մեր գործընկեր պետությունների ու կազմակերպությունների կողմից։ Նիկոլ Փաշինյանը թավշյա հեղափոխությունը ներկայացնում է որպես բացարձակ, գերագույն արժեք, ներկայացնում է այնպիսի շեշտադրմամբ, որից բխում է, որ ողջ աշխարհը, ժողովրդավարական երկրները պետք է խոնարհվեն հայկական հեղափոխության առաջ ու աջակցեն Հայաստանին։ Սակայն աշխարհում, այդ թվում և առաջին հերթին՝ եվրոպական երկրներում ու կազմակերպություններում, հայկական հեղափոխությանը վերաբերվում են որպես բացառապես ներհայաստանյան իրադարձության, փոփոխության, որը հայ ժողովուրդն արել է իր բարօրության համար։ Այսինքն՝ աշխարհը միայն հեղափոխության փաստից չի բխեցնում Հայաստանի հետ հարաբերությունների օրակարգը, այդ օրակարգի համար անհրաժեշտ են ռազմավարություններ, հայեցակարգեր ու ծրագրեր, որոնց մասին հիշատակումներ Նիկոլ Փաշինյանի ելույթում չկային։


Նիկոլ Փաշինյանի ելույթը լայն իմաստով գրեթե ամբողջությամբ անցյալի մասին էր, այն չէր պարունակում ապագային ուղղված որևէ տեսլական կամ ուղերձ, այն որևէ կերպ չէր շոշափում Հայաստանին անհրաժեշտ համակարգային բարեփոխումների թեման, որոնց կարող են աջակցել նաև եվրոպական կառույցները։ Եվ ամենակարևորը՝ Նիկոլ Փաշինյանի ելույթը չէր պարունակում որևէ արձանագրում՝ Հայաստանի եվրոպական ընտանիքի անդամ լինելու, համաեվրոպական օրակարգում ու խնդիրների լուծման հարցում Հայաստանի հնարավոր ներդրման, անելիքների մասին։ Ընդհանրապես տպավորություն է ստեղծվում, որ Նիկոլ Փաշինյանը ինչ-ինչ պատճառներից ելնելով խուսափում է Հայաստանի եվրոպական ինտեգրման մասին արձանագրումներից։ Փոխարենը նա ԵԽԽՎ-ում ունեցած ելույթից առաջ կրկին հայտարարել է, որ ժողովրդավարությունը Հայաստանի համար հավատամք է և ոչ թե արտաքին քաղաքական կողմնորոշում։ Այդ միտքը Նիկոլ Փաշինյանը շատ հաճախ է կրկնում՝ առաջին հայացքից ցույց տալու համար, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը արտաքին քաղաքական կողմնորոշում չուներ։ Այդ մասին նա խոսեց նաև ԵԽԽՎ ամբիոնից ունեցած ելույթում»:

Դիտվել է՝ 492

Մեկնաբանություններ