Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ Ստրասբուրգում հնչեցրած առաջարկին

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ Ստրասբուրգում հնչեցրած առաջարկին
12.04.2019 | 14:46

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Ստրասբուրգում ելույթ ունենալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ հայկական կողմը կոչ է անում Ադրբեջանին հրաժարվել ռազմատենչ հռետորաբանություն և սպառնալիքներ օգտագործելուց: Ադրբեջանի ԱԳՆ-ն խորհուրդ է տվել Փաշինյանին ծանոթանալ ԵԱՀԿ-ի 1975-ի Հելսինկյան եզրափակիչ ակտին, մասնավորապես՝ «ուժի չկիրառման և ուժի կիրառման սպառնալիքից հրաժարվելու» սկզբունքին:


Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին շեշտել է Հայաստանի զինված ուժերը Ղարաբաղից դուրս բերելու պահանջի մասին՝ «տարածաշրջանում անվտանգության ապահովման համար»: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հինգշաբթի ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդի նախագահ Թորբյորն Յագլանդի հետ համատեղ մամլո ասուլիսում, հայտարարել է, որ Երևանը Բաքվին առաջարկում է հրաժարվել «սպառնալիքների լեզվից», և հույս է հայտնել, որ ադրբեջանական կողմը կանսա այդ կոչին:

Դիտվել է՝ 565

Մեկնաբանություններ