Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Լոնդոնն Ասանժին չպետք է ԱՄՆ-ին արտահանձնի, եթե այնտեղ նրան մահապատժի են դատապարտելու

Լոնդոնն Ասանժին չպետք է ԱՄՆ-ին արտահանձնի, եթե այնտեղ նրան մահապատժի են դատապարտելու
12.04.2019 | 14:47

Սկանդալային նյութերի հրապարակմամբ զբաղվող WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը, որ 7 տարի Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն ապաստանելուց հետո երեկ ձերբակալվել է Լոնդոնի ոստիկանության կողմից, ԱՄՆ-ին արտահանձնվելու և այնտեղ մահապատժի դատապարտվելու վտանգի տակ է:


The Guardian-ը գրում է, որ Ասանժը Ավստրալիայի քաղաքացի է, հյուպատոսության մակարդակով աջակցություն կստանա, սակայն որևէ «առանձնահատուկ վերաբերմունքի» չի արժանանա` հայտնել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը: Մինչդեռ ԱԳ նախարար Մարիս Փայնը հայտարարել է, որ իրենք Մեծ Բրիտանիայի իշխանություններին խորհուրդ են տվել չհամաձայնել Ասանժի արտահանձնմանը՝, եթե նրա ԱՄՆ-ում մահապատժի է դատապարտվելու:


«Ավստրալիան միանշանակ դեմ է մահապատժին»,-ասել է ասվտրալացի դիվանագետը՝ ընդգծելով, որ արտահանձնման հարցը որոշվում է ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության միջև:

Դիտվել է՝ 563

Մեկնաբանություններ