Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հիլարի Քլինթոն. Ջուլիան Ասանժը պետք է պատասխանա տա իր արարքների համար

Հիլարի Քլինթոն. Ջուլիան Ասանժը պետք է պատասխանա տա իր արարքների համար
12.04.2019 | 14:48

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կարծում Է, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, որն ապրիլի 11-ին կալանավորվել Է Մեծ Բրիտանիայում, պետք Է պատասխան տա իր արարքների համար։ «Նա պետք Է պատասխան տա իր արածների համար, գոնե, ինչում նրան մեղադրում են»,- մեջբերում Է «Ասոշիեյթեդ Պրես» գործակալությունը Քլինթոնի խոսքից: «Ես իրոք փոքր-ինչ հեգնական եմ համարում, որ Ասանժը միակ օտարերկրացին Է, որին (ԱՄՆ) ներկայիս վարչակազմն ուրախ Է տեսնելու ԱՄՆ-ում »,- հավելել Է նա:


2016-ին ԱՄՆ-ում նախագահական ընտրարշավի շրջանում WikiLeaks-ը հրապարակել Է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեի ներքին նամակագրությունը, որ բացասաբար Է անդրադարձել Քլինթոնի ժողովրդականության վրա:

Դիտվել է՝ 531

Մեկնաբանություններ