Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ստուգումներ Գագիկ Ծառուկյանի ընկերություններում

Ստուգումներ Գագիկ Ծառուկյանի ընկերություններում
12.04.2019 | 14:50

«Հրապարակը» գրում է. «Առինջ մոլից» բացի, վերջին երկու օրերին ստուգումներ են սկսվել նաեւ «Մուլտի գրուպ» կոնցեռնին պատկանող ԱԳԼՃԿ-ներում։ Ստուգումներ են իրականացվում «Մուլտի գազ» եւ «Մուլտի լիոն» գազալցակայանների ցանցերում, որը պատկանում է Ծառուկյան ընտանիքին, սակայն հավատարմագրային կառավարման է հանձնված «Մուլտի գրուպ» կոնցեռնին։


«Ինչ-որ հաղորդագրություն է եղել, որի հիման վրա էլ ստուգումներ են իրականացնում»,- ասաց Իվետա Տոնոյանը։ Տոնոյանը կապ է տեսնում Գագիկ Ծառուկյանի ԱԺ-ում հնչեցրած սուր քննադատության եւ այդ ստուգումների միջեւ։ ԱԺ-ում Ծառուկյանը հայտարարեց, որ Փաշինյանի թիմը չի կարողանում իր առջեւ դրված գործառույթներն իրականացնել, քննադատեց մանր եւ միջին բիզնեսը ճնշելու, հարկային նոր պարտավորություններ ավելացնելու իշխանության մտադրությունները»։

Դիտվել է՝ 672

Մեկնաբանություններ