ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ձախողումը համատարած ձախողում կլինի։ «Ոմանք ասում են՝ դադարեցրեք պատերազմը, քանի որ դա մեզ վրա շատ թանկ է նստում։ Այո՛, առանց մեր աջակցության Ուկրաինան կհանձնվեր։ Սա՞ են նրանք խնդրում։ Մենք չենք ցանկանում, որ ՈՒկրաինան հանձնվի և դառնա երկրորդ Բելառուս»,- շեշտել է դիվանագետը։               
 

Արման Եղոյան. Հայաստանը բարեփոխումներն անում է ոչ թե ԵՄ-ից խրախուսանք ստանալու, այլ մեր քաղաքացիների պահանջից ելնելով

Արման Եղոյան. Հայաստանը բարեփոխումներն անում է ոչ թե ԵՄ-ից խրախուսանք ստանալու, այլ մեր քաղաքացիների պահանջից ելնելով
13.04.2019 | 01:17

Ապրիլի 1-2-ին Բուխարեստում կայացել է Ռումինիայի խորհրդարանի կազմակերպած խորհրդաժողով, որի աշխատանքների վերաբերյալ ապրիլի 12-ի մամուլի ասուլիսում մանրամասներ է ներկայացրել ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:


Խորհրդաժողովում քննարկվել են Եվրոպայի ներկա եւ ապագա խնդիրները, Արեւելյան գործընկերության երկրների հետ հարաբերությունները, տեխնոլոգիական զարգացման պայմաններում աշխատատեղերի կրճատմանը, ԵՄ երկրների ու գործընկեր պետությունների տնտեսական զարգացման մակարդակների տարբերության պայմաններում արդյունավետ համագործակցությանը, կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հարցեր: Արեւելյան գործընկերության անդամ երկրներից միջոցառմանը մասնակցել են Հայաստանը, Վրաստանը եւ Մոլդովան: Հայ պատվիրակները ներկայացրել են իրենց տեսլականը ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման հեռանկարի վերաբերյալ: «Շեշտեցի, որ Հայաստանը սկսած բարեփոխումները, որոնց մեծ մասը համընկնում է այն օրակարգի հետ, որը ԵՄ-ն մեզ հետ ուներ, անում է ոչ թե ԵՄ-ից խրախուսանք ստանալու համար, այլ մեր քաղաքացիների պահանջից ելնելով: Դա մեր տեսլականն է, եւ ԵՄ-ն կարող է մաս կազմել այդ բարեփոխումներին, որոնք, իմ համոզմամբ, ունենալու են նաեւ տարածվող ազդեցություն Արեւելյան գործընկերության երկրներում», - ասել է Արման Եղոյանը: Պատգամավորը տեղեկացրել է, որ Հայաստանը հեղափոխությունից հետո ԵՄ-ի կողմից Արեւելյան գործընկերության երկրներին ուղղված 20 ուղերձների գրեթե կեսի մասով արդեն իսկ մեծ աշխատանք է կատարել, մասնավորապես կոռուպցիայի դեմ պայքարին, խոսքի ազատությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, մամուլի եւ հավաքների ազատությանը վերաբերող ոլորտներում: Քննարկումների ընթացքում հայ պատգամավորները ԵՄ անդամ երկրների խորհրդարանականների եւ կառավարության ներկայացուցիչների ուշադրությունն են հրավիրել տարածաշրջանային անվտանգության հարցերի ու մարտահրավերների վրա: Քննարկումներ են եղել նաեւ ոչ պաշտոնական մի շարք հանդիպումների ընթացքում: Գայանե Աբրահամյանն ապրիլի 2-ի քննարկմանը հիշատակել է այդ օրը Լեռնային Ղարաբաղում իրականացված ագրեսիայի մասին՝ եւս մեկ անգամ գործընկերների ուշադրությունը հրավիրելով տարածաշրջանային կայունության հարցերի վրա:


Հարցուպատասխանի ձեւաչափում Արման Եղոյանը, ի թիվս մի շարք հարցերի, խոսել է նաեւ ԵՄ-Ադրբեջան հնարավոր համաձայնագրի կնքման մասին՝ անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի մասով այդ համաձայնագրում ենթադրվող դրույթներին: Նրա գնահատմամբ՝ այդ ձեւակերպումները պետք է արվեն առավելագույնս հավասարակշռված ու ներդաշնակեցված ՀՀ-ԵՄ համաձայնագրի նույնանման նորմերի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ ընթացող գործընթացների հետ: Պատգամավորն ընդգծել է, որ այստեղ պետք է հաշվի առնվեն բոլոր կողմերի շահերը, քանի որ բոլորից է կախված տարածաշրջանային անվտանգությունը: «Հուսով եմ, որ ԵՄ-ի կողմից բանակցող մեր գործընկերներն առավելագույն հավասարակշռվածություն կցուցաբերեն, քանի որ դրանից է կախված լինելու մեր հարաբերությունների հետագա ընթացքը», - փաստել է հանձնաժողովի նախագահը:

Դիտվել է՝ 524

Մեկնաբանություններ